26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դըմփ-դըմփ հու՝ «տրանսգենդեր Վարդուշից» հետո՝ մարիխուանա

Մարդիկ ազատ են նշել այն, ինչ իրենց հետաքրքիր է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով դիտակմանը, թե Երեւանում որոշ խմբեր ապրիլի 20-ին նշել են մարիխուանայի միջազգային օրը:

Հիշեցնենք, ապրիլի 20-ին, Ազատության հրապարակում մի խումբ երիտասարդներ նշել են Մարիխուանայի միջազգային օրը: Երիտասարդների ձեռքին եղել են պաստառներ. «Մարիխուանան մարդուն վատը չի դարձնում, իսկ կալանավայրը՝ այո», ««Իրազեկվիր նախքան քննադատելը»:

 Մարիխուանայի պարբերական օգտագործումը կարող է հանգեցնել մտավոր ունակությունների անվերադարձ նվազման` հասուն տարիքում IQ գործակիցը նվազեցնելով 8-10-ի, ինչպես նաեւ բացասաբար ազդել ուշադրության կենտրոնացման եւ հիշողության վրա: Դյուքի համալսարանի գիտնականները պարզել են, որ այն մարդկանց մոտ, ովքեր սկսել են մարիխուանա ծխել 18-ից հետո, նման ախտանիշեր չեն դիտարկվում, քանի որ նրանց ուղեղն արդեն անցել է ձեւավորման եւ զարգացման բոլոր փուլերը: Իսկ ահա մինչ չափահաս դառնալը  սկսել եւ նույնիսկ հրաժարվելը վնասակար սովորությունից առողջական վիճակը չի բարելավում:

Հիշենենք, դեռեւս Երևանի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանն իր հացազրույցներից մեկում նշել էր՝   վստահ  է, որ մարիխուանայի օրինականացումը ժամանակի խնդիր է։ Թեեւս «Նոր Հայաստանի» իշխանությունների  մոտեցումն այս հարցում հստակեցված է: Եթե հաշվի առնենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե ինքը կողմնակից է երջանիկ քաղաքացի կերտելուն /Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չի հստակեցրել իր գաղափարախոսությունը, հայտարարել է առանց իզմերի , այսինքն՝ ամեն ինչ հնարավոր է «գաղափարախոսական» հենք-խմբ./, պարզ է, որ տրանսգենդեր «Վարդուշի» ԱԺ ամբիոնից գովազդից հետո հերթը մարիխուանայինն է:

 Սա  հասարակության համար չափազանց տխուր երևույթ է,  և որքան էլ ահռելի գումարներ շրջանառվեն, դա ոչինչ է մարդկային կյանքի և առողջության  համեմատ, քանզի բոլորս ենք գիտակցում, թե առհասարակ ինչպիսի ազդեցություն է թողնում թմրանյութը մարդու օրգանիզմի վրա։ Թմրանյութերը   օրգանիզմի ֆունկցիաների խանգարման են հանգեցնում։ 

Հետևապես,  ոչ թե պետք է օրինականացնել սա, այլ այս «բիզնեսի» կանխարգելման ուղղությամբ պետք է կոնկրետ, կոշտ և շոշափելի գործողություններ իրականացվեն, քանի որ ռիսկայնությունը մարիխուանայի օրինականացման դեպքում  այս թմրանյութն  օգտագործողների թիվը կշատանա և չկա երաշխիք, որ նրանք չեն դառնա երկարաժամկետ օգտագործողներ, իսկ երկար ժամանակ կաննաբիս օգտագործելը հանգեցնում է հոգեկան մի շարք հիվանդությունների, ինչպես նաև դժվար կլինի դեռահասներին, անչափահասներին հետ պահել թմրադեղերից»։

 Եթե մարիխուանայի վաճառքը, օգտագործումը ապաքրեականացվի, ապա   այս թմրամիջոցը կդառնա ավելի հասանելի, բացի այս՝ այդ պարագայում բացառված չէ մյուս տեսակների օրինականացման պայքարի առաջ գալը:

«Թմրամիջոցի մի տեսակն օրինականացնելուց հետո դժվար կլինի երեխաների մոտ ձևավորել բացասական մոտեցում ավելի ուժեղ թմրադեղերի նկատմամբ: Գիտնականները պարզել են, որ մարիխուանան պարունակելով փսիխոակտիվ նյութեր,  կոնկրետ չի ազդում  ինչ-որ օրգանի վրա,  նրա ազդեցությանը կարող են ենթարկվել ուղեղի բոլոր հատվածները, ավելին՝ Տեխասի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության, որ դեռահասության տարիքում մարիխուանա օգտագործելու դեպքում  մարդու ուղեղը սկսում է սխալ զարգանալ, նախաճակատային կեղևի զարգացման շեղումներ են նկատվում, իսկ այդ հատվածը պատասխանատու է  որոշումների կայացման, ղեկավարման ու ինքնակառավարման գործոնների հետ: 

Ամենախաբուսիկ զգացողությունը այն է, որ այն սկզբնական  շրջանում այս թմրամիջոցն  օգտագործողները կարծում են, որ կարող են հրաժարվել թմրանյութից, երբ ցանկանան: Ցավոք, շատ ուշ են հասկանում, որ սկզբնական շրջանում իրենք չեն ցանկանում հրաժարվել, իսկ հետո արդեն օրգանիզմը չի կարողանում հրաժարվել դրանից։

Նկատենք, որ Հայաստանում առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ օգտագործելը պատժվում է տուգանքով կամ կալանքով, ինչպես նաև ՀՀ օրենքն արգելում է թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի, դրանց համարժեքների ապօրինի շրջանառություն իրականացնելը, դրանց պատրաստման համար օգտագործվող եւ հատուկ հսկողության տակ գտնվող նյութեր, սարքավորումներ, գործիքներ արտադրելը, ձեռք բերելը, պահելը, հաշվառելը, փոխադրելը, առաքելը, դրանք հափշտակելն ու շորթելը, ինչպես նաեւ թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր ստանալու իրավունք տվող դեղատոմսեր կամ այլ փաստաթղթեր ապօրինի տալը, կեղծելը, թմրամիջոցներ գործածելը, մշակումն արգելված թմրանյութեր, հոգեներգործուն, խիստ ներգործող, թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելն ու աճեցնելը եւ այլն: 

Հայաստանում հատկապես երեխաների շրջանում անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի վրա թմրանյութերի, նիկոտինի և ալկոհոլի վնասակար ազդեցության մասին տեղեկացվածության մակարդակը: Ամենքս, մասնավորապես իշխանությունը պետք է  գիտակից և պատասխանատու լինենք մեր ցանկացած քայլերի, որոշումների և գործողությունների համար, քանի որ դրանցից տուժում են անմեղ և անտեղյակ մարդիկ, ովքեր զոհ են դառնում իրենց թուլությանը, որը խորանալով դառնում է խրոնիկ հիվանդություն և բերում կախվածության:

Հիշեցնենք, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ կարծում է, որ մարիխուանա օգտագործելը՝ թմրամոլություն չէ, բյուջեի մասով էլ եկամուտներ կապահովվի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ