01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Պորոշենկոն ընդունել է իր պարտությունն Ուկրաինայի նախագահական ընտրություններում

Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն, որը տարբեր հարցումների տվյալներով գրեթե եռակի քիչ ձայներ է ստացել, քան իր հակառակորդ Վլադիմիր Զելենսկին, ընդունել է քվեարկության արդյունքները, սակայն հայտարարել է, որ չի հեռանալու քաղաքականությունից:

«Արդեն հաջորդ ամիս կհեռանամ երկրի ղեկավարի պաշտոնից, այդպես որոշել են ուկրաինացիները: Ես ընդունում եմ այդ որոշումը: Սակայն հստակ պետք է ընդգծեմ, որ չեմ հեռանում քաղաքականությունից», – ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասել է Պորոշենկոն:

Նա պատրաստակամություն է հայտնել մինչև երդմնակալության օրը Զելենսկուն օգնել ծանոթանալու պետական գործերի ընթացքին:  

 

Բացի այդ, նա կոչ է արել իր թիմին «երբեք չհանձնվել»: «Ընկերներ, դուք ամենալավն եք», – ընդգծել է գործիչը՝ դիմելով իր կողմնակիցներին և գործընկերներին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ