Նիկոլ Փաշինյանն այդքան շուտ մոռացա՞վ տատիկ-պապիկների նիսյաների մասին, 124 միլիոնը տայիք նրանց. Շարմազանով
Իշխանազավթման օրերին, դրանից հետո Նիկոլ Փաշինյանը խոստանում էր հեղափոխական փոփոխություններ բոլոր ոլորտներում։ Ո՞ւր են հիմա այդ փոփոխությունները, հարցնում է ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր արագ և հեղափոխական փոփոխություններ իրականացնել երկրի տնտեսության մեջ, մարդկանց կյանքում։ Թե այդ փոփոխությունները որքանո՞վ են իրականություն դարձել, հասարակությունը զգում է սեփական մաշկի վրա։
Էդուարդ Շարմազանովը ընդգծում է՝ նրանք, ովքեր թալանել եւ թալանում են պետական միջոցները, բոլորը պետք է պատասխան տան օրենքով: «Հանցագործությունը կուսակցական պատկանելություն չունի»,-հայտարարում է Շարմազանովը: «Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե թալանում են, ուտում են: Ո՞ւր են պետությունից թալանված միլիոնները, որոնք Նիկոլ Փաշինյանը խոստանում էր հետ բերել։ Կամ ի՞նչ եղավ պետական բյուջեն ստվերի կրճատման և օլիգարխներին հարկային դաշտ բերելու հաշվին՝ 30 տոկոսով, ինչը 800-900 մլն դոլար է, ավելացնելու խոստումը»։
«Հիմա էլ 124 միլիոն են հատկացնում քաղաքացու օր շելու համար: Էդ փողը տայիք զոհված զինվորների, ազատամարտիկների ընտանիքներին, տատիկ-պապիկներին, ովքեր դեռ նիսյաների տակ ճռռում են: Նիկոլ Փաշինյանն այդքան շուտ մոռացա՞վ տատիկ-պապիկների նիսյաների մասին»,-հայտարարում է Շարմազանովը: