07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. Օրակարգում է նաեւ Ջանջուղազյանի պաշտոնանկության հարցը

ՀՀ Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստերի աշխատանքը. Նշենք, որ այսօր առաջին ընթերցմամբ խորհրդարանը քվեարկում է կառավարության հեղինակած «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրինագծերում նախատեսվող հիմնական կարգավորումները:

Այսօր ԱԺ քննարկման կդրվի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնանկության հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Կառավարության առանձին անդամի պաշտոնանկության հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին ԱԺ որոշման» նախագիծը։

Նշենք, որ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, օգտվելով ԱԺ կանոնակարգ-օրենքի ընձեռած հնարավորություններից, կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանը կներկայացնի։ Այս մասին երեկ հայտարարել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Հուսով եմ՝ պարոն Ջանջուղազյանին պաշտոնանկ անելու որոշումը միասին կկայացնենք, որ այլեւս որեւէ նախարար այս ձեւով չփորձի որեւէ ֆրակցիայի հետ խոսել»,- նշել էր  Մարուքյանը։

Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկում էր «Լուսավոր Հայաստան»-ի հարցապնդմանն ուղղված կառավարության պատասխանները, որը վերաբերում էր կառավարության կառուցվածքին ու գործունեությանը։ ԼՀԿ-ին չէին բավարարել ոչ միայն գրավոր պատասխանները, այլեւ հիմնական զեկուցող, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պատասխանները։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ