05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԼԳԲՏ համայնքը ցեմենտել է հեղափոխությունը. Կարաբինա /տեսանյութ/

Վերջին օրերին հասարակության բարոյական ընկալումների հետհեղափոխական կտրուկ փոփոխության հարցը առավել քան սրվեց տրանսգենդերի ԱԺ ամբիոնի ելույթից հետո: Ո՞վ է նրան հրավիրել Ազգային ժողով, ո՞վ թույլ տվեց ելույթ ունենալ այդ բարձր ամբիոնից, երբ ակարգում ընդգրկված չէր նման հարց, ի՞նչ քաղաքականություն է որդեգրել այլասերման քարոզի հանդեպ նոր իշխանությունը. սրանք հարցեր են, որոնց պատասխաններն այդպես էլ չհնչեցին: Բարձրացված հանրային դժգոհությունը սովորության համաձայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանիպուլացրեց՝ սլաքն ուղղելով նախկին իշխանություններին, թե նման անձինք անձագիր են ստացել ՀՀԿ-ի օրոք:

Մինչդեռ խնդիրը ոչ թե որեւէ մեկին անձնագիր տալը կամ վերջնիս անձնական կյանք մուտք գործելն էր, այլ պետական մակարդակով քարոզը: Հետհեղափոխական Հայաստանում բազմիցս է հնչել հարցը՝ ինչպիսի վերաբերմունք ունի այս հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը: Այն պահից, երբ Փաշինյանը սելֆի հրապարակեց հանրահայտ գեյ եւ գեյ քարոզիչ Էլթոն Ջոնի եւ վերջինիս «ամուսնու» հետ, երբ «Հանրայինով» ցուցադրվեց Էլթոնի ուղերձն ուղղված հայ հանրությանը, թե ինքը հուսով է, որ շուտով հասարակությունը կհաղթահարի անցանկալի կարծրատիպերը, այլասերման քարոզի շուրջ հանրային անհանգստությունը մերթընդմերթ եռման աստիճանի է հասնում: Նիկոլ Փաշինյանը տարատեսակ պատմություններ եւ հարցադրումներ է առաջ քաշում՝ հարցն այդպես էլ թողնելով օդում: Փոխարենը խոսում է ԼԳԲՏ համայնքը :

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ