05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ստոպ Սորոս», մաքրեք եթերը բռնության եւ պղծության քարոզից. բողոքի ակցիա /Ուղիղ միացում/

«Ասենք ոչ սրբապղծության քարոզին»: Կամք նախաձեռնությունն այս պահին բողոքի ակցիա է իրականացնում ընդդեմ ԼԳԲՏ-ի քարոզի: Նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանի խոսքերով, Հայաստանում գործում են լրատվամիջոցներ և հասարակական կազմակերպություններ, որոնք զբաղվում են վերոնշյալ քարոզով, ինչն անընդունելի է:

Չախալյանը համաձայն է, որ Հայաստանում բոլոր քաղաքացիներն ունենան հավասար իրավունքներ և պարտավարություններ, սակայն նա դեմ է ԼԳԲՏ քարոզին. «Եթե մեկ հայի իրավունք ոտնահարվի, առաջին պաշտպանողը մենք ենք լինելու: Մենք գտնում ենք, որ իրավունքների ոտնահարության մասով արհեստական խնդիրներ են ստեղծում: Նման խնդիր չկա ՀՀ-ում: Ավելին ասեմ՝ այդ մարդիկ այնքան են երես առել, որ օրը ցերեկով մտան ՀՀ ոստիկանության տարածք, հարձակվեցին ոստիկանների վրա և մնացին անպատիժ»:

«Լավ է, որ պատկան մարմինները փորձում են ապահովել նրանց անվտանգությունը, քանի որ կարող են սադրիչ քայլեր արվել: Սակայն նույն այդ համայնքի կողմից մի շարք քաղաքացիների նկատմամբ սպառնալիքներ են հնչում»,-հավելեց Չախալյանը:

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ հայտարարեց, որ իր հետ կապ են հաստատել, ներկայացել են որպես ԼԳԲՏ համայնքի շահեր պաշտպանող և գումար են առաջարկել լռության համար, ինչի մասով ինքն ունի ապացույցներ, որոնք կներակայցնի:

Ակցիայի մասնակիցները շարժվելու են ՄԱԿ-ի, Եվրամիության գրասենյակներ, ապա Ազգային ժողով՝ պահանջելու մաքրել եթերը ընտանեկան բռնության, այլասերման քարոզից:

«Եթե բոլորս դառնանք համասեռ, ո՞վ է երեխա ունենալու, ո՞վ է սահման պահելու»,-նշեցին ակցիայի մասնակիցները:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ