05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իրականում սա ֆեյք հեղափոխություն է. Զարուհի Փոստանջյան

«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, իրավաբան Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մաքսատուն կատարած այցի մասին հայտարարեց՝ վարչապետն ինքն իրեն չի տիրապետում. «Այն հոգեբանների կողմից կարող է դիտվել տագնապալի վիճակ: Բացի դրանից, նա չգիտի օրենքը, թե ինչպես պետք է վարվել տվյալ խախտման դեպքում»։

Տիկին Փոստանջյանի խոսքով, ինքը դիմել է իրավապահ մարմիններին՝ ներկայացնելով հանցագործության մասին հաղորդում, որ մեր դրոշի հանդեպ դրսևորվել է անհարգալից վերաբերմունք. «Պատասխանը եղավ այն, որ այդ հաղորդման մեջ հանցակազմ չկա և դա արել է մի անձ, ով նշանակվել է հենց վարչապետի կողմից»։

Ըստ նրա, հանցակազմ կա, քանի որ եղել է նախադեպ վարչապետի կողմից, ով տեսնելով դրոշի հանդեպ բացասական վերաբերմունք, պատժել է դրա համար պատասխանատու անձին։

«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահը խոսեց նաև տրանսգենդերի հայտնի ելույթի և դրան հաջորդած դեպքերի մասին՝ հավաստիացնելով, որ տեղի ունեցող իրադարձությունները ծրագրված են. «Մենք իրավունք չունենք հասարակության մեջ լարվածություն մտցնել»,-նշեց տիկին Փոստանջյանը:

Վարչապետի արած հայտարարությունները նրա համար անհասկանալի են, և վարչապետը, ըստ նրա, չի տիրապետում տեղեկություններին՝ կամ ստում է, կամ տվյալ իրավիճակից ելնելով անում է հայտարարություն. «Իրականում սա ֆեյք հեղափոխություն է, ո՞ւր է Սերժ Սարգսյանին քրեական հետապնդում իրականացնելու որոշումը»,-հարցնում է Զարուհի Փոստանջյան։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ