22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Էս շոուն պետք չէր մեզ մոտ՝ ֆորմայով, համազգեստով. Առինջ մոլի տնօրենը՝ ՊԵԿ-ի ստուգումների մասին

ՊԵԿ-ը եկել է՝ մեր թղթաբանությունը ստուգելու համար, լրագրողների հետ զրույցում ասաց «Առինջ Մոլի» տնօրեն Սամվել Հակոբյանը՝ կեսկատակ հավելելով՝ լավ, հավեսով եկել են։

Նրա խոսքով՝ ՊԵԿ աշխատակիցները չեն պարզաբանել՝ ինչ ստուգում իրականացնում։

 

«Ցույց տվեցին դատավորի սանկցիան, որ իրավունք ունեն ստուգելու մեր ադմինիստարացիան, ես էլ չեմ խոչընդոտել, տրամադրել եմ ասել եմ՝ սա դուք, սա ադմինիստրացիան, ինչ պետք է՝ ստուգեք», – ասաց նա։

Դիտարկմանը, որ հարկեր են թաքցրել, Սամվել Հակոբյանը հերքեց այդ լուրերը։

«Դա իրականությանը չի համապատասխանում։ Կարող են գնալ, բոլոր խանութներում հետաքրրքվել։ Քառակուսի մետրը 800 դրամ են վճարում մարդիկ՝ ոչ մի կոպեկ ավել։ Իսկ առաջ մարդիկ 9 ք/մ համար վճարել են մոտ 250 հազար դրամ։ Կարող էին գալ, ես կտրամադրեի, ինչ պետք էր։ Էս շոուն պետք չէր մեր մոտ՝ ֆորմայով, համազգեստով», – ասաց Առինջ մոլի տնօրենը՝ հավելելով, որ աշխատակիցները ցանկացել են ճանապարհ փակել, սակայն ինքը հորդորել է նման բան չանել։

Նա նաև նշեց, որ աշխատում են «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի» սկզբունքով։

«Առինջ մոլը չի փակվելու, նույնիսկ ավելի լավ է աշխատելու։ Սա սերիալ է, նախապես չեն զգուշացրել, նստած էին, եկան, մտան ներս։ Ոչ վախենալու բան ունեմ, ոչ թաքցնելու, մենք ոչ մի պրոբլեմ չունենք։ Չունենք տաղավար, որ գրանցված աշխատող չունի։ Ուղղակի չհասկացա՝ այս կինոն ինչի համար էր, սա առաջին անգամ էր։ Մենք ոչ մի սխալ բան չենք արել, որ կարողանան մեզ տուգանել», – ասաց Սամվել Հակոբյանը՝ չբացառելով, որ ինչ-որ պահի Առինջ մոլի աշխատակիցները կարող են ճանապարհ փակել։

Սամվել Հակոբյանը տեղեկացրեց, որ ստուգումները մեկնարկել են առավոտյան ժամը 10։00-ից։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ