05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Էս ի՞նչ պատմություն ա, պարոն Օսիպյան. Փաշինյանը զանգեց ոստիկնապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ քաղաքացիներից մեկը  բողոքեց, որ իրենց պետհամարանիշ չեն տրամադրում։

 «Պետավտոտեսչությունը մեզ պետհամարանիշ չի տրամադրում, որ մարդիկ այն տեղադրեն ու գնան իրենց երկիր, ասում են` թիթեղ չկա»,– ասաց նա։

 Փաշինյանը տեղում զանգելով   ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին։

«Էս ի՞նչ պատմություն ա, պարոն Օսիպյան։ Պետհամարանիշ չկա, որովհետև թիթեղ չկա»,– ոստիկանապետին ասաց Փաշինյանը:Հետո լսեց Օսիպյանի պատասխանը և ավելացրեց. «Եթե անցած տարվանից գիտեինք, պետք էր կանխատեսել։ Դե արագացրեք»։

Զրույցն ավարտելուց հետ վարչապետը պարզաբանեց` ներկրվող մեքենաների շատ մեծ ծավալ է գալիս Հայաստան ու, չնայած Օսիպյանն ասաց, որ իրենք կանխատեսել էին դա, սակայն կանխատեսածից շատ է եղել մեքենաների քանակը։

«Հիմա թիթեղը հասել է Փոթի ու գալիս է Երևան,– ասաց Փաշինյանն ու կատակեց,– крепитесь, запад нам поможет» ։

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ