05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բոլորը հեռացվեն աշխատանքից. Նիկոլ Փաշինյանը` ՊԵԿ նախագահին

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Նորագավիթի ավտոմաքսատուն: Վարչապետին, սակայն, այստեղ տհաճ անակնկալ էր սպասվում. Շարջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ տարածքը անբարեկարգ է:

 

«Սա խայտառակ, կեղտոտ վիճակ ա: Սա վերաբերմունք ա մեր դրոշին ու զինանշանին: Պարգևավճարները պակասեցրեք, տարածքը կարգի բերեք», –  հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը մտավ մի աշխատասենյակ, որտեղից դուրս գալուց հետո բարկացած ասաց.

«Բոլորը ազատվեն աշխատանքից, ովքեր այստեղ աշխատել են, բոլորը հեռացվեն աշխատանքից»:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը փորձեց շտկել իրավիճակը՝ ասելով, որ տարածքը վարձակալությամբ է և չի պատկանում ՊԵԿ-ին, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դա կապ չունի:

«Որ տուն ենք վարձում՝ ապրենք, ասո՞ւմ ենք ոչինչ խոզանոց ա, մերը չի, չե՞նք մաքրում էդ տունը, այդ պայմաններում պե՞տք է ապրենք, չե՞նք մաքրում: Այստեղ նայելու բան չկա, մի ամսից կգանք կնայենք»,- բարկացած ասաց վարչապետը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ