05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչու է աշխատանքից ազատվել Վանեցյանի մայրը, ուշագրավ հարցը դեռ օդում կախված է. Ժողովուրդ

Ապրիլի 2-ի երեկոյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, աշխատանքից ազատվեցին նրա` արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանը, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանն ու Կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտ Ազարյանը: Պաշտոնապես մեկնաբանվեց, որ այդ մարդիկ վարչապետի հանձնարարությունները պատշաճ չեն կատարել:

Այս կապակցությամբ օրաթերթին երեկ որոշ մանրամասներ հայտնի դարձան: Ազատման պատճառը կապված է Տնտեսական մրցակցության պաշտպանության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների ղեկավարների նշանակման վերաբերյալ օրենսդրական փոփոխություններ ԱԺ ներկայացնելու և այդ նշանակումների ժամկետները խախտելու հետ:

Իսկ, ահա, խնդրի հիմնական պատասխանատուներից վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ինչպես տեսնում ենք, շարունակում է պաշտոնավարել, այնինչ, նա` որպես աշխատակազմի ղեկավար, ուներ իր պատասխանատվության բաժինը: Օրաթերթը փորձեց մեկնաբանություններ ստանալ այս կապակցությամբ, սակայն չհաջողվեց:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ