05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մենք սկսում ենք քաղաքացիական անհնազանդություն ամբողջ հանրապետության մասշտաբով. դատարանը որոշեց կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրենին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին։

Այս պահին «Սպայկա»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում դատարանի առաջ։

Նրանք դատարանի որոշումը համարեցին «խայտառակ ու անարդարացի»։

«Մենք պահանջում ենք ՀՀ վարչապետին, իսկ եթե նա չբարեհաճի այստեղ գալ, մենք սկսում ենք քաղաքացիական անհնազանդություն ամբողջ հանրապետության մասշտաբով», – հայտարարեց Դավիթ Ղազարյանի քեռի ներկայացած անձը:

Ղազարյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքեր կամ պարտադիր այլ վճարումներ վճարելուց չարամտորեն խուսափելու համար։

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 միլիարդ դրամ մաքսատուրք և հարկ:

ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Վենգերի Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ