17 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատար Նավի Փիլայի պատասխանը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակին

ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատար Նավի Փիլայը պատասխանել է իրեն հասցեագրված ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակին, որում նախարարը խորին մտահոգություն էր հայտնել Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի և շրջակա գյուղերի վրա ահաբեկչական խմբավորումների հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

Նավի Փիլայն իր նամակում տեղեկացրել է, որ տարածաշրջանում տեղակայված մարդու իրավունքների վերահսկման իր թիմը ուշադիր հետևում է իրավիճակին և արդեն իսկ զրուցել է հարձակումների հետևանքով տեղահանված մի շարք ընտանիքների հետ:

Նա հավաստիացրել է, որ Քեսաբում և շրջակա գյուղերում մարդու իրավունքների իրավիճակը ներառվելու է ՄԱԿ Գլխավոր Քարտուղարի առաջիկա զեկույցում` համաձայն Անվտանգության խորհրդի 2139 բանաձևի: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ