06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանը կանդրադառնա հասարակությանը հետաքրքրող բոլոր հարցերին

«Ժամանակը մոտենում է: Սերժ Սարգսյանը կանդրադառնա հասարակությանը հետաքրքրող բոլոր հարցերին։ Ես շատ մոտ եմ Սերժ Սարգսյանի հետ, բայց չեմ պատրաստվում նրա փոխարեն խոսել»,-Եռաբլուրում լրագրողների հարցին ի պատասխան՝ երբ է գալու երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նշված ժամանակը հասարակությանը հետաքրքրող հարցերին պատասխանելու համար, ասաց ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանը:

Հարցի, թե ինչու Սերժ Սարգսյանը չի եկել Եռաբլուր, ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ տեղյակ չէ. «Երևի այսօր այլ գործեր ունի, որովհետև միշտ կուսակցական միջոցառումներին ներկա է լինում: Նրան փնտրել բացարձակ պետք չէ: Այսօր գնալու եմ գրասենյակ՝ իրեն բազմաթիվ զեկուցելու հարցեր ունեմ»։

Դիտարկմանը արդյո՞ք Սերժ Սարգսյանը կհամաձայնի հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, եթե համապատասխան առաջարկ ստանա, նա ասաց. «Ես վստահ եմ, որ համապատասխան անհրաժեշտության դեպքում Սերժ Սարգսյանը կարող է ընդունել նման առաջարկ: Ասեմ ավելին՝ միգուցե Նիկոլ Փաշինյանը շատ է ուշացնում»:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ