13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Արթուր Բաղդասարյանը հեռուստաընկերության սեփականատե՞ր. մանրամասնեց ՕԵԿ խոսնակը

Այսօր “Օրինաց երկիր” կուսակցության առաջնորդ և արդեն նախկին ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը գնել է  “Երևան” հեռուստաընկերությունը: Ի՞նչ նպատակներ է հետապնդում արդեն ընդդիմադիր դաշտում հայտնված քաղաքական գործիչը:  ԶԼՄ այս միջոցով նրա ազդեցությունը իրեն հավատացող հասարակական զանգվածի վրա որքանով կազդի և ու՞մից է գնել հարցերի պատասխանը Henaran.am-ի թղթակիցը փորձեց պարզաբանել ՕԵԿ լրատվության պատասխանատու Արթուր Միսակյանի հետ:

Մեր տեղեկությունների համաձայն հեռուստաընկերությունը մինչ օրս պատկանել է նախկին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որը սակայն մեզ հետ զրույցում ոչ հաստատեց և ոչ էլ հերքեց ՕԵԿ խոսնակը:

Նա նշեց միայն.”Նշեմ, որ տևական բանակցություններից հետո հեռուստաընկերությունը ձեռք է բերվել հայ-ռուսական ընկերության կողմից, որի բաժնետերերից է Արթուր Բաղդասարյանը: Հեռուստաընկերությունը կարդիականցվի ժամանակակից  սարքավորումներով, ինչպես նաև նշեմ, որ հեռուստաընկերության պրոֆեսիոնալ աշխատակիցները կշարունակեն իրենց աշխատանքը… ”,-ասաց Արթուր Միսակյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ