15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երեւանի քաղաքապետարանը երկակի ստանդարտներով է սեփականաշնորհում տարածքները. Օմբուդսմեն

Այսօր Երեւանում ավտոտնակների, կրպակների եւ այլ տարածքների օրինականացումը կարող է հանգեցնել կոռուպցիոն դրսեւորումների: Պատճառն այն է, որ Քաղաքապետարանը օգտագործում է մայրաքաղաքի գոտիավորման սխեմաները, եւ մի դեպքում քաղաքացիների տարածքներն օրինականացվում են, իսկ մյուս դեպքում՝ մերժվում: Մերժման դեպքերը Երեւանի քաղաքապետարանը պատճառաբանում է գոտիավորման սխեմաներում փոփոխություններ կատարելու կամ դրանց հաստատված չլինելու հիմքերով:

Գոտիավորման նախագիծն այն փաստաթուղթն է, որի հիման վրա Երեւանի վարչական շրջաններում տրվում են հողամասեր, ինչպես նաեւ  շենքերի ու շինությունների կառուցման թույլտվություն: Երեւանում, սակայն, կան այնպիսի վարչական շրջաններ, որոնց համար դեռեւս չկան քաղաքաշինական գոտիավորման նախագծեր, իսկ այն շրջաններում, որտեղ արդեն իսկ հաստատված սխեմաները գոյություն ունեն, քաղաքապետարանն անհիմն կերպով ձգձգում է սեփականաշնորհման գործընթացը՝ պատճառաբանելով, թե դրանք վերջնական հստակեցման կարիք ունեն: Այնինչ, շատ դեպքերում այս պատճառաբանությունը պարզապես ահիմն է, քանի որ որոշ վարչական շրջանների քաղաքաշինական գոտիավորման նախագծերը հաստատվել են տարիներ առաջ, իսկ Երեւան քաղաքի զարգացման քառամյա ծրագրով նախատեսված չէ մշակել կամ փոփոխել դրանք:

Վերջերս Երեւանի քաղաքապետարանը նման պատճառաբանությամբ անհիմն կերպով մերժել էր Արաբկիրի բնակչի օրինական դիմումը: Այդ պատճառով Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը կայացրել է մարդու իրավունքների խախտման մասին Որոշում: Խնդիրն այն էր, որ քաղաքացին դեռեւս 2007 թվականին դիմել էր քաղաքապետարան իր կողմից օգտագործվող ավտոտնակի օրինականացման խնդրանքով: Քաղաքապետարանի համապատասխան բաժնից ստացել էր հարկային հաշիվ, վճարել պահանջված գումարը, սակայն ավտոտնակի սեփականաշնորհման գործընթացը մինչ օրս չի կատարվել: Երեւանի քաղաքապետարանը սեփականաշնորհման ձգձգումն այս դեպքում պատճառաբանում է Արաբկիր վարչական շրջանի տարածքներում գոտիավորման սխեմաների վերջնական հստակեցման անհրաժեշտությամբ, այնինչ տվյալ տարածքի քաղաքաշինական գոտիավորման նախագիծը հաստատվել է դեռեւս 2007 թվականին:

Այսպիսով, Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների հետեւանքով շարունակվում է խախտվել բազմաթիվ քաղաքացիների իրավունքը: Այսինքն՝ մարդիկ հաճախ չեն կարողանում սեփականացնել իրենց կողմից օգտագործվող տարածքները եւ ստիպված են լինում սպասել տարիներ կամ փնտրել քաղաքապետարանի աշխատակցի, ով անհատական լուծում կտա իրենց խնդրին:

   Պաշտպանի աշխատակազմ        

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ