20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանում գողական կարող է լինել երրորդ մասի տղաներից մեկը. քրեագետ

Ռուսաստանում ձերբակալված հայ “օրենքով գող” Արտյոմ Սարատովսկին քրեագետ Սերգեյ Գալոյանի վրա շատ լավ տպավորություն է թողել: Նա Մոսկվայում վերջերս հանդիպել է Արտյոմ Սարգսյանին, սակայն նա դեռ օրենքով գող չէր կարգվել:

  “Նրա ձերբակալումն ամենասովորական ձեւերից էր: Ես իր մասին բավականին նյութեր ունեմ, որոնք պետք է ճշտվեն, այդ հարցում հատկապես ռուսական կայքերն այնքան էլ վստահելի չեն ինձ համր: Եվ իր ձերբակալումն արվել է հիմնականում ռուսական մամուլի միջոցով”,-ասաց նա:

Ըստ Գալոյանի,  Արտյոմը կապված է Հայաստանի կրիմինալ աշխարհի ներկայացուցիչների հետ, իրենք իրենց ներքին խնդիրներն ունեին:

Բնականաբար, կրիմինալ աշխարհը կապ ունի երկրի իշխանությունների հետ, սակայն Հայաստանում մի քիչ այլ է:

“Այսօր իրեն գողական կարող է համարել երրոդ մասի շուկայում կանգնած մի հատ ջահել տղա, որն իր գրպանում ունի կիսատ, ժանգոտած մի դանակ, քանի որ այդ հասկացությունը մեզ մոտ լղոզվել է”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ