25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կա՛մ Դուք ազնիվ չէիք անցյալ ապրիլին, կա՛մ Դուք թույլ եք այս ապրիլին. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Հարգարժան պրն. Վարչապետ

Անցյալ տարի ապրիլին մենք մեր ընկերների, համակուրսեցիների հետ դուրս եկանք փողոց եւ մենք միասին Ձեր առաջնորդությամբ արեցինք հեղափոխություն։ Մենք ուզում էինք փոփոխություններ, մենք հավատում էինք ձեզ եւ հավատում էինք մեր գաղափարներին։ Եվ մայիսի 8-ին մենք վստահ էինք, որ մենք հաղթել ենք։ Եվ դա, իրոք, այդպես էր։

Անցյալ տարի ապրիլին Դուք Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հայտարարեցիք, որ թույլ չեք տա որեւէ մեկին՝ խլելու ժողովրդի հաղթանակը։ Մենք պաշտպանեցինք Ձեր կոչը, թեեւ մինչեւ վերջ այդ պահին չհասկանալով, թե խոսքն ինչի մասին է։ Իհարկե, դա առաջին հերթին Ձեր, բայց նաեւ իմ, իմ ընկերների ու տասնյակ հազարավոր երիտասարդների հաղթանակն էր։ Այսօր հանկարծ մենք տեսնում ենք, որ առաջին պլանում են հայտնվում մարդիկ, որոնցից անկախության շրջանի Հայաստանում դժվար է որեւէ դրական հետք գտնելը։

Պրն վարչապետ, ի՞նչ անելիք ունեն նոր Հայաստանում Անդրանիկ Քոչարյանները, Ջհանգիրյանները, Շիրխանյանները։ Ինչո՞ւ եք մեր հաղթանակը հանձնում նրանց։ Կա՛մ Դուք ազնիվ չէիք անցյալ ապրիլին, կա՛մ Դուք թույլ եք այս ապրիլին։

Մի՛ հանձնեք մեր հաղթանակը այլոց, մանավանդ՝ նրանց, ովքեր Ձեզ դիտում են որպես ժամանակավոր փուլ՝ իրենց իշխանության հասնելու ճանապարհին։ Ամեն ինչից զատ՝ Դուք չունեք այդ իրավունքը։ Մենք հազիվ էինք ազատվել մարդկանցից, որոնց կենսագրությունները ծայրից ծայր պարուրված են մութ պատմություններով։ Ի՞նչ եք ուզումասել սրանով։

Ինչո՞ւ հեղափոխական «Իմ քայլի» ցուցակում պետք է լինի Անդրանիկ Քոչարյանը, ո՞ր արժանիքի համար, իսկ Ջհանգիրյանը վերահսկի քննչական մարմիններին, իսկ տեռորիստական բանդա կազմավորելու մեջ մեղադրվող Շիրխանյանը կատարի սրանց կամ այլոց հրահանգները։ Ի՞նչ խնդիր եք լուծում Դուք։ Կարո՞ղ եք անկեղծ ասել, հեղափոխության ո՞ր նպատակներն եք լուծում պետությունը կեղեքած այս մարդկանց միջոցով։ Երիտասարդության արած հեղափոխությունից մեկ տարի անց Դուք այսօր հենվում եք ոչ թե մեր, այլ անկախության բոլոր ժամանակների ամենավարկաբեկված անձանց վրա։

Գուցե դրանով Դուք ինչ որ մասնավոր հարցեր եք լուծում, բաց հաստատ զիջում եք շատ ավելի կարեւոր մի բան՝ մեր վստահությունը։ Ընտրությունը Ձերն է։

Հովակիմ Կյուրեղյան

«Ազատ խոսք եւ ազատ միտք» ՀԿ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ