14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հոլանդիայի Ալմելո քաղաքում Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր բացվեց /ֆոտո/

Հոլանդիայի Ալմելո քաղաքում 2014 թվականի ապրիլի 24-ին տեղի ունեցավ 1915 թվականի Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի բացումը:

Այս Հուշահամալիրը Հայոց աշխարհի համար բացառիկ է իր տեսակով, քանզի առաջինն է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս: Հուշահամալիրը ոչ միայն մեր 1.5 մլն + 1 Զոհերի հիշատակին է նվիրված, այլ նաև աշխարհում ապրողներին հիշեցնելու համար, որպեսզի նմանատիպ դեպքեր այլևս չկրկնվի ու խաղաղություն լինի ամբողջ աշխարհում, բոլոր ազգերի և կրոնների միջև:

Հուշահամալիրը կառուցվել  է հայկական Առաքելական  Եկեղեցու հողի վրա՝ հայկական եկեղեցիների սխեմայով` 16 սյուների վրա, 16  Խաչքարերով` հայկական  Տուֆ քարից:

Նշենք, որ ներկա էր նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, ով ընթերցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը և քաղաքապետի անունից ծաղկեպսակ դրեց ի հիշատակ անմեղ զոհերին:

 

 

Հուշահամալիրի հեղինակ, նախաձեռնող բարերար` Քրիստիան Գելիջի

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ