14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հայ հասարակության մեջ հոռետեսները շատացել են. հոգեբան

”Ռուսաստանը փորձում է տիրել աշխարհին, և նրա կոտրվելու դեպքում ազդեցություն կլինի նաև Հայաստանի վրա: Այդ իրադարձությունների և քաղաքական փոփոխությունների հիմնական ազդեցությունը տագնապայնության բարձրացումն է, ինչը չի գիտակցվում: Այս շրջանում գլոբալ չեն փոփոխությունները, բայց դա տագնապության աստիճանը բարձրացնում է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:

Նա ցավով է նշում, որ հայ հասարակության մեջ հոռետեսները շատացել են, տագնապի մթնոլորտը լայնանում է, և այդ տագնապային ֆոնի վրա մարդիկ գերզգույշ են դառնում: Հոգեբանի խոսքով՝ պետք է  իրերին ավելի օբեկտիվ նայել, սև ու սպիտակ աշխարհընկալումը հոգեկան հիվանդությունների հիմնական պատճառն է, և սխալ է նման դիրքորոշումը: 

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության նկատմամբ թուրք հասարակության ունեցած վերաբերմունքին, ապա նա նկատեց. ՛՛Այսօր մենք հզոր առաջընթաց ունենք, որ տեսնում ենք, որ թուրքական հասարակության մեջ մի զգալի մասն արդեն ընդունում է Ցեղասպանությունը՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ