08 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

Պետք է պատասխանատվության ենթարկվեն այն պաշտոնատար անձիք, ովքեր թույլատրել են ապօրինի շինությունները /տեսանյութ/

 «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանություն» ՀԿ ղեկավար Արմեն Եսոյանը ,Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Օպերայի հարակից տարածքում տեղի ունեցող ապամոնտաժման աշխատանքներին նշեց, որ ճիշտ է համարում ապամոնտաժումը, սակայն պետք է պատասխանատվության ենթարկվեն այն պաշտոնատար անձիք, ովքեր թուլատրել են այն շինությունները, իսկ պետությունը պետք է փոխհատուցի տնտեսվարողների գումարը:

«ՄԻԵԴ-ում դատական ակտ կա, որտեղ ասվում է եթե նույնիսկ ինքնակամ կառույց է, և պետությունը հանդուրժել է այդ կառույցի ձևավորումը, ապա դա նույնպես սեփականության իրավունքի ձև է և անձին սեփականության իրավունքից զրկելը պետք է լինի բացառապես փոխհատուցմամբ: Խնդիրը ոչ թե տնտեսվարողների մոտ է, այլ նախկինում ինքնակամ կառույցները թույլատրող պաշտոնատար անձանց մոտ: Պետական մարմինները պետք է քննարկման առարկա դարձնեն գումարը ռեգրեսիվ հայցով պաշտոնատար անձանցից բռնագանձելու հարցը»,-ասաց նա:

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ