12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Մարզերում չպետք է ավելի նվազ դրույքաչափով պետական տուրքեր վճարեն. փորձագետ /տեսանյութ/

Պետական տուրքի մասին ՀՀ օրենքի փոփոխությունների և լրացումներ կատարելու նախագծի որոշումը, «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանություն» ՀԿ ղեկավար Արմեն Եսոյանը սխալ է համարում: Նրա կարծիքով, մարզերում տնտեսվարողները չպետք է ավելի նվազ դրույքաչափով պետական տուրքեր վճարեն, քան Երևան քաղաքում: Պետք է բոլորի համար ստեղծվեն հավասար պայմաններ և պետությունը պետք է հիմնավորում ներկայացնի, թե ինչո՞ւ է այդպես վարվում:

«Ինձ համար անհասկանալի է, պետությունը, ի՞նչ ծառայությունների տեսակներ է ավելացրել, որ տուրքի, այսինքն՝ լիցենզավորման համար գրավատների փոխանակման կետերի տուրքերի չափը փոփոխում է: Եթե պետությունը ծառայության ծավալը չի փոխել, պետք է պետական տուրքի փոփոխության չգնայինք, իսկ եթե պետությունը գնում է դրույքաչափի փոփոխության, ես դա որակում եմ ֆիսկալ քաղաքականություն և տնտեսվարողնեևրի համար բեռի ավելացում»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եսոյանը:

Ավելին՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ