Քայլածները հասկացել են, որ սխալվել են. Իրավունք
Խորհրդարանի նորաթուխ աշխատակիցներն ու որոշ օրենսդիրներ հիասթափված են, շփոթված ու «շիվարած»: «Իրավունքին» հասած լուրերի համաձայն՝ նրանք փնթփնթում են խորհրդարանի պատերի ներսում, փորձագետների մոտ ու նեղ շրջանակներում:
Պարզվում է՝ քայլ արածներին թվում էր, թե խորհրդարանական աշխատանքը դրախտ է, որտեղ ոչինչ պետք չէ անել, այլ նստել ու վայելել, իսկ շուրջդ մեծ գումարներ կպտտվեն: Մինչդեռ նրանք արդեն իսկ բախվում են դառը իրականությանը, օրինակ, հաստափոր օրենսդրական նախագծեր կարդալ, օրենքներ ու փորձագիտական կարծիքներ ուսումնասիրել, խորանալ որոշ փաստաթղթերի մեջ:
Ավելին՝ սարսափած հարցնում են դեռ մնացած մի քանի հին աշխատողներից, թե նախկին պատգամավորներն ու հանձնաժողովի նախագահները այդքանը կարդո՞ւմ էին, դրական պատասխանն էլ ավելի է թթվեցնում պատգամավորների տրամադրությունը:
Իսկ մեծ փողեր այդպես էլ չեն պտտվում, ինչը վերջիններիս բավական տխրեցնում է, քանի որ չոր աշխատավարձի սովոր չեն: Օրինակ՝ մի դրամաշնորհ «կպցնելով», այսօրվա որոշ պատգամավորներ ավելի արքայական կապրեին, քան Ազգային ժողովի թղթաբանության տակ կքած: Այնպես որ, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ կամաց-կամաց Նաջարյանը փոշմանում ա:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: