22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ադրբեջանական պատմվածքների տարածումը դպրոցականների շրջանում հատուկ նպատակներ են հետապնդում. պատմաբան

«Ինձ մոտ զարմանք է առաջացնում այդ փաստը, թե ինչպես կարող էր ադրբեջանցի հեղինակների հեղինակած գրքերը 2008թվականին եւ 2019թվականին բաժանվեր դպրոցահասակ երեխաներին: Ինքս անձամբ ծանոթ չեմ բովանդակությանը, բայց չափազանց զարմացած եմ, որ նմանօրինակ գրքեր են բաժանվում դպրոցականներին»,-  անդրադառնալով Երեւանի դպրոցներում բաժանվող «Մեր բակի պատմությունը» վերնագրով ադրբեջաներեն պատմվածքների ժողովածուին, «Իրավունքին» -ին ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մնասյանը, հավելելով.

– Եվ սա այն դեպքում, երբ ադրբեջանցիներն այսօր էլ շարունակում է կեղծել պատմությունը: Ընդ որում, դա արվում է ավանդույթի ուժով` սկսած Բունյաթովի, Մահմեդովի ժամանակներից եւ այլն: Ընդ որում նրանց քարոզչամեքենայի հիմնական մեխը նորից մնում է մեր ժողովրդի պատմության կեղծարարությունը: Հավատացած եմ, որ հնարավոր չէ, որ այդ պատմվածքներում եւ դրանց տարածման մեջ հատուկ նպատակադրում չլինի :

 Եվ այդ առումով նորից եմ կրկնում ինձ զարմացնում է այդ փաստը, բայց քանի որ ծանոթ չեմ բովանդակությանը եւ էությանը` չեմ կարող լիարժեք պատասխանել այդ հարցին: Ակնհայտ է միայն մի բան, բնական է այսօրվա ադրբեջանիցին երբեք էլ չի ցանական մեր ժողովրդի պատմության իրական շարադրանքը ներկայացնելու: Այնպես որ փաստ է, որ ադրբեջանական պատմվածքների տարածումը դպրոցականների շրջանում հատուկ նպատակներ են  հետապնդում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ