22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Տիկին Նազարյանի հայտարարության մասին կասեմ, որ այդպես չի եղել. Սերգեյ Բագրատյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հայտարարությանը, թե ԱԺ-ում կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ ընդդիմությունը «դեմ» է քվեարկել, որովհետեւ գուցե առաջին անգամ ազատ է գործել, ասաց.

«Համաձայն չեմ, որ դա ուղղված է ԲՀԿ-ին, բայց որպես ընդդիմության ներկայացուցիչ՝ տիկին Նազարյանի հայտարարության մասին կասեմ, որ այդպես չի եղել: Նախորդիվ էլ ենք «դեմ» քվեարկել»:

Նրա խոսքով՝ եթե ընդդիմություն ես և քո ծրագրային կետերը ընդգրկված չեն իշխանության ծրագրերում, չես կարող մի ծրագրին կողմ քվեարկել, որտեղ քո տեսլականը չկա:

«Այս պարագայում կառավարության ծրագիրը լրացնել հնարավոր չէր, ուստի չէինք կարող «կողմ» քվեարկել: Հնարավոր է՝ նախկինում կուլիսային ճնշումներ են եղել, բայց մեր պատգամավորները նախկինում էլ եւ հիմա էլ ազատ կարծիք են արտահայտել: Հիմա հուսով ենք, որ կառավարությունն ականջալուր կլինի մեր առաջարկներին: Լռությունը համարում ենք համաձայնության նշան:

Մենք 9 կետով առաջարկներ ներկայացրեցինք, Կառավարությունը և ԱԺ նախագահը ընդգծեցին, որ այլևս հնարավոր չէ ծրագիրը փոխել կամ լրացնել, բնականաբար, ներկայացված ծրագրին չէինք կարող կողմ քվեարկել»,- նկատեց Սերգեյ Բագրատյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ