02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Արփինե Հովհաննիսյանը բացում է փակագծերը

Խոստմանս համապատասխան՝ ներկայացնում եմ իմ հետագա հասարակական գործունեության մանրամասները։ Գործընկերոջս՝ տաղանդավոր իրավաբան, ի.գ.թ. փաստաբան Vahagn Grigoryan-ի հետ հիմնադրել ենք «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը, որի հիմնական նպատակն է մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարական ինստիտուտների եւ իրավունքի գերակայության ամրապնդումը։

Այս նպատակին հասնելու համար կան տարբեր ուղիներ, սակայն մենք ընտրել ենք ամենաառանցքայինները՝ կրթությունը եւ վերահսկողությունը։

Հենց այս տրամաբանությամբ էլ կառուցված է մեր լոգոն՝ դիտարկելով կրթությունը եւ վերահսկողությունը որպես միմյանցից բխող ու փոխլրացնող տարրեր, քանի որ կրթությունն է այն ամուր հենասյունը, որը թույլ է տալիս բարձրացնել ճիշտ հարցեր, տալ օբյեկտիվ, անաչառ գնահատականներ կատարվող իրադարձություններին։

Մեր գործունեության ուղղությունները բազմաթիվ են, մենք լինելու ենք ամենատարբեր ոլորտներում, վերահսկելու ենք պետական յուրաքանչյուր մարմնի, յուրաքանչյուր պաշտոնյայի այն գործունեությունը, որը կարող է վտանգել մարդու իրավունքները, ժողովրդավարության եւ իրավունքի գերակայությունը։

Հ.Գ. 1 Ներկայում արդեն աշխատում ենք մեր առաջին զեկույցի վրա, որը մարտի սկզբին հասանելի կլինի, եւ կարող եմ վստահեցնել, որ իր բովանդակությամբ եւ քննարկման դրված հարցերի ու լուծումների համապարփակությամբ եզակի է։

Հ.Գ. 2 Բոլոր նրանք, ( իրավաբաններ եւ ոչ միայն) ովքեր ցանկանում են համագործակցել մեզ հետ, հետաքրքրված են մեր կողմից ծավալվող աշխատանքներով եւ ցանկանում են տարբեր ձեւաչափերով ներգրավվել կազմակերպության աշխատանքներին կարող են իրենց կենսագրությունները ուղարկել մեր էլեկտրոնային փոստի հասցեով՝ [email protected]

Откройте производство гибкого камня!Готовый бизнес по производству материалов для фасада! Рентабельность 300%!Готовый бизнес по производству материалов для фасада! Рентабельность 300%!novaktech.ruВыгодные условияДаем сырье и оборудованиеОбучениеТехподдержкаТехподдержкаОбучениеМатериалыРекламаПерейтиЯндекс.Директ

Մեր կազմակերպության հասցեն է ՀՀ, ք. Երեւան, Չարենցի 1/բ, 0025,
Հեռախոսահամարը՝ 099 066 076,

Մեր բանկային հաշվեհամարն է 19300 965043604 Կոնվերս բանկ (նրանց համար, ովքեր կցանկանան աջակցություն ցուցաբերել մեր կազմակերպությանը)։

Կից՝ մեր կանոնադրությունը՝ բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվել են կամ հետաքրքրված են կանոնադրությամբ։ (https://drive.google.com/…/1nB9OKaYLzye82tXO8Vobe2sUP…/view…)

Հ. Գ.3 Այս էջը այսուհետ կներկայացնի կազմակերպության գործունեությանն առնչվող տեղեկատվությունը:

Արփինե Հովհաննիսյան

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ