16 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

Զարմանալի է դառնում. Առողջապահության փոխնախարար /վիդեո/

Ծաղկաձորում այսօր մեկնարկել է ԶԼՄ-ների համար իմունականխարգելման գործընթացի վերաբերյալ իրազեկման դասընթացը։ Նախ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը ներկայացրեց նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանի ողջույնի խոսքը։ Նախարարը հիշեցնում է, որ ապրիլի 24-ից մեկնարկում է իմունիզացիայի շաբաթը, այն կավարտվի ապրիլի 30-ին։ Դումանյանը նաև շեշտում է, թե որքան կարևորություն ունեն պատվաստումները։

 Փոխնախարարն էլ շեշտեց, որ շատերը չեն գիտակցում վակցինացիայի դերը, սակայն մի քանի օր առաջ Մոսկվայում մանկական մահացության իջեցման վերաբերյալ ֆորումի ժամանակ էլ ներկայացվել է մեր փորձը և այս ընթացքում մահացության դեպքերի նվազման պատճառներից մեկը հենց վակցիան է եղել: ՛՛Վակցինաների ընդարձկման միջոցով հույս ունենք հասնել ավելի լավ ցուցանիշների՛՛,-նկատեց նա։

Փոխնախարարի խոսքով՝ նախարարությունն օգտվում է միայն եվրոպական բարձր արտադրության նյութերից, որոնց միջոցով էլ արվում են պատվաստումները: Նա նշեց, որ ֆորումից հետո համացանցում ինչ-որ մեկնաբանություն է գտել, որտեղ հայ քաղաքացին գրել էր, թե չի կարելի պատվաստումներ անել, դրանք վնասակար են: Սակայն Խաչատրյանը հակադարձում է. ՛՛Երբ համադրում ենք իրական պատկերները, զարմանալի է դառնում՝ ինչպես կարելի է անտեսել միլիոնավոր մարդկանց կյանքի փրկվելը պատվաստումների միջոցով:  Ընթացքում խաթարվում է մարդկանց հավատը, արդյոք պատրաստ են այս մարդիկ իրենց խղճի վրա վերցնել նույնիսկ մեկ մանկան մահը, որը տեղի է ունցել վակցիանացիա չանելու պատճառով՛՛։

Նշենք, որ ծրագիրն իրականացվումէ Unicef-ի աջակցությամբ։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ