25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ես այսօր ինձ իրավունք եմ վերապահում, որպես ժողովրդի կողմից ընտրված վարչապետ, հայ ժողովրդին ասել՝ վեր կաց և քայլիր

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղ գյուղում տրվեց բանաստեղծի 150-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը։ Այսօր միջոցառումների պաշտոնական մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց բանաստեղծի ուղերձներից մեկը։

«Շատերը մտածում են, որ Արարատն Արաքսի այն կողմում է, բայց ինչպես Չարենցն է վկայում, մենք այս կողմում էլ ունենք Արարատ։ Այդ Արարատը Հովհաննես Թումանյանն է, այդ Արարատը Դսեղում ու Լոռվա մարզում է։ Թումանյանի կերպարն այսօրվա Հայաստանում պետք է առաջնորդի բոլորին։ Թումանյանին մենք այսօր պատկերացնում ենք որպես անհաս մի բարձրություն, բայց նա մի մարդ էր, ով իր ծնված առաջին օրից կրել է մարդկային բոլոր տառապանքները։

Կյանքն ամեն վայրկյան փորձել է սպանել, կոտրել ու ցածրացնել նրան։ Այս ամենը ծանրացել է այդ մարդու ուսերին, բայց նա չի կոտրվել, որովհետև հավատացել է իր ուժին։

Նա քայլել է այնտեղ, որտեղ չկար ճանապարհ, ապրել է այնտեղ, որտեղ չկար հաց։ Ժողովրդին իր ասելիքը եղել է մեկը՝ վեր կաց և քայլիր։ Սա է Թումանյանի ուղերձը ժողովրդին, պետությանը։ Եվ ես այսօր ինձ իրավունք եմ վերապահում, որպես ժողովրդի կողմից ընտրված վարչապետ, հայ ժողովրդին ասել՝ վեր կաց և քայլիր։

Թումանյանն ասում էր. «Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած»։ Դուք եք բերել այդ արշալույսը, երբեք չխեղճանաք, որովհետև դուք Թումանյանի սերունդն եք, դուք Թումանյանի հայրենիքն եք»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ