Յա՜, լուրջ ես ասո՞ւմ, ինչ կա-չկա՝ քցի ՀՀ հպարտ քաղաքացու վրա. Եղիազարյանը՝ Փաշինյանին
ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գրող-հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանին հորդրորել են զգուշանալ «վարչապետի օգնականներից»:
«Երկու եղբայրներ են, նրանցից մեկի անունը կարծես Հայկ է: Քո կարծիքով՝ ես չգիտե՞մ, թե ում հետ ես ման գալիս, Հայկ: Դու էլ գիտես: Հայկին ասա (Փաշինյանին է դիմում-հեղ.), որ շատ չշփվի հանցագործ աշխարհի հետ, դա լավ բանի չի հանգեցնի»,-Henaran.am-ի հետ զրույցում պատմեց Եղիազարյանը:
Նշենք, որ Եղիազարյանը նկատի ունի ներկայումս «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանին, իսկ նրա եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը, 2018թ.-ին նշանակվել է վարչապետի օգնական:
Մեր հարցին՝ ինչ կարծիք ունի Եղիզարյանը վարչապետի արտահայտած այն մտքի հետ, որ աղքատությունը յուրաքանչյուրի գլխում է, վերջինս արձագանքեց. «Յա՜, լուրջ ես ասո՞ւմ, ինչ կա-չկա՝ քցի ՀՀ հպարտ քաղաքացու վրա: Մարդիկ կով են մորթում, որ 15 000 դրամ նպաստ ստանան, դու այդ գումարո՞վ ես ապրում: Դու այսօր անում ես այն, ինչում ժամանակին մեղադրում էիր Սերժ Սարգսյանին: Այս ի՞նչ Ազգային ժողով է: Ոչ տարիք ունեն, ոչ փորձ: Հիմա էլ ձեռք ես առնում հպարտ քաղաքացուն՝ 23-ամյա դատախազով: Այսպես չի կարելի»,-ասաց նա: