04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Շնորհակալություն քեզ, Փաշինյան Նիկոլ՝ Գագիկ Խաչատրյանը՝ «նոր Հայաստանի» հպարտ քաղաքացի է

2018թ. գարնանը իրողությունների փոփոխությունից հետո տեւական ժամանակ շրջանառվող թոփ թեման 50/50 փայ մտնելու հարցն է: Երկրի առաջին դեմքը շարունակում է մի կողմից «օդում կախված» հայտարարություններ անել այս առնչությամբ`չհրաժարվելով ընդդիմադիր Փաշինյանի մոտեցումներից, թե հասեք, բռնեք, երկիրը թալանին տարան, մյուս կողմից քաղաքացիների սոցիալական խնդիրները կապում է անկյալության, գլխի աղքատության հետ`ուղարկելով հպարտ քաղաքացիներին սարերում ոչխար պահելու:

Քաղաքական-փորձագիտական այն հատվածը, որը դեռեւս խոսում է ընդդեմ մեր «սրտի վարչապետի», պահանջում է օդից իրականություն բերել լուրերը եւ փաստերով տեղեկատվություն տրամադրել, թե ով որքան է թալանել պետական բյուջեից, ինչու չեն պատժվում թալանչիները, եթե երկրում 20, 30 տարի շարունակ համատարած թալան է եղել ինչու չի բյուջե վերադարձվում հսկայական գողոնը, որը հնարավորություն կտա սոցիալական խնդիրներ լուծել, ասենք` թոշակներ բարձրացնել, կամ աղքատություն կրճատել:

Չէ որ հեղափոխության լեյտմոտիվը հենց ապօրինի հարստացածներին պատժելու, պետական թալանը վերադարձնելու մասին էր:

Մամուլը բազմիցս է գրել, որ այս համատեքստում  առաջիններից պետք է քննարկվեր նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խարատրյանի անձը։

Նման բան, սակայն մինչ այս պահը տեղի չի ունեցել։ Ըստ ԶԼՄ հրապարակումների՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը հեղափոխությունից հետո մեկնել էր ԱՄՆ, որտեղ, ինչպես հայտնի է, նրա ընտանիքը բիզնեսներ, և շքեղ առանձնատներ ունի։

Ըստ նույն աղբյուրների՝  օրերս Գագիկ Խաչատրյանը վերադարձել է Երևան։ Թերևս նրան հաջողվել է  Փաշինյանի հետ հարցերը լուծել: ՀՀ հպարտ քաղաքացիներին, անշուշտ հետաքրքիր կլինի տեղեկանալ, թե ինչ է դա արժեցել Խաչատրյանի համար։

Հ.Գ. Շնորհակալություն քեզ, Փաշինյան Նիկոլ՝ Գագիկ Խաչատրյանը՝ «նոր Հայաստանի» հպարտ քաղաքացի է:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ