Բիզնեսը խեղդում է մշակույթը. Կարինե Դանիելյան
Այսօր հուշարձանների պաշտպանության միջազգային օրն է: Բնապահպան Կարինե Դանիելյանը և ‘’Հայոց թանգարան’’ նախաձեռնության անդամներ Աղվան Ասոյանն ու Գոռ Ալեքսանյան լրագրողների հետ հանդիպմանը խոսեցի Հայաստանում գտնվող հուշարձանների պահպանության մասին:
‘’Հայոց թանգարան’’ նախաձեռնությունը իրենից ներկայացնում է գիտահետազոտական, ուսումնական արշավ, որը ուսումնասիրում է հուշարձանները և վեր է հանում դրանց պահպանության շուրջ առաջացած խնդիրները’’,- իրենց նախաձեռնության առաքելության մասին խոսեց Աղվան Ասոյանը և տեղեկացևրեց, որ իրենց հաջողվել է Առինջ գյուղի հին գերեզմանատանը հանդիպել են հազվագյուտ ասեղնագործ մի խաչքարի, որը գտնվել է շատ վատ վիճակում: Խաչքարը պահպանելու և վերականգնելու նպատակով նախաձեռնության անդամները դիմել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին և սպասում են դրական արձագանքի:
Կարինե Դանիելյանը ավելի խորը վերլուծություն արեց հուշարձանների վիճակի և կառավարության ուշադրության մասին:
‘’Մեր պատկերացումը էկոլոգիայի մասին մի քիչ թերի է, քանի որ մենք միայն շրջակա միջավայրի աղտոտվածության մասին ենք խոսում: Սակայն հարկավոր է ուշադրություն դարձնել միջազգային կոնվենցիաներին: Մենք պետք է ուշադրություն դարձնենք նաև բնության մեջ գտնվող հին եկեղեցիներին, քանի որ դրանք երկուսը միասին մեկ միավոր են և փոխադարձաբար լրացնում են իրար: Մեր Գառնի տաճարը նայենք , որտեղ է կառուցված, շուրջը բնության ժառանգության ներկայացուցիչներ են ‘’,- նշեց Դանիելյանը:
Բնապահպանը անդրադարձավ հարցումներին, որոնք իրականացվել են միջազգային կազմակերպությունների կողմից, այն տուրիստները, որոնք գալիս են Հայաստան ասել են, որ մեր բնությունը ու մեր մշակությաին ժառանգությունը ընտիր է , սակայն խորհուրդ են տվել մաքրել մեր ժառանգությունը, մեր հուշարձանները:
”Մենք մի կողմից խոսում ենք հազարամյակների պատմություն ունեցող քաղաքի մասին, մյուս կողմից ոչնչացնում ենք այն արժեքները, որոնք ստեղծվել են դարերով: Հնարավոր չի, որ նույն տարածքը և պատմամշակութային արժեք ներկայացնող լինի, և բիզնես կենտրոն: Կամ-կամ, բայց բիզնեսը խեղդում է մշակույթը: Այ դա է վատը”,-հավելեց բնապահպանության նախկին նախարարը: