15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչին

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերի և ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերի հետ:

Հանդիպմանը քննարկվեցին Մաքսային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությանը, ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա ընթացքին, տարածաշրջանային անվտանգությանը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարատության խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցեր:

Կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում` Արթուր Բաղդասարյանը նշեց, որ կարևորում է բանակցային գործընթացը, ինչը նպաստելու է տարածաշրջանում լարվածության թուլացմանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ