14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Թուրքիան փորձում է ճշտել, թե ինչքանով ենք միասնական. Հ. Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանն այսօր տարեկան հաշվետու ասուլիսի ժամանակ ասել է, որ թանգարանում մեկ տարի հետո ցուցադրություն տեղի կունենա, որը բացառիկ է լինելու թե որակով, թե գիտականությամբ:

«Մշտական ցուցադրության տարածքը մեծացվելու է երկուս ու կես անգամ, ներառվող նյութը երկու անգամ ավելի շատ է լինելու, քան նախորդ ցուցադրությանը: Սա բացարձակապես նոր դիզայներական լուծումներով և նոր տեխնոլոգիաներով ցուցադրություն կլինի»,- ասաց նա:

Բանախոսը նշել է, որ այս տարի եւս նախատեսվում են մի քանի կարևոր միջազգային պայմանագրեր ստորագրել: «Ունենք մեր ենթառազմավարությունը գրահրատարակչության ոլորտում: անցյալ տարվանից թողարկեցինք մեր առաջին պարբերական հանդեսը, որի անգլերեն տարբերակը շուտով լույս կտեսնի»,- ասել է Հայկ Դեմոյանը` կարեւորելով ԵՊՀ-ում Հայոց ցեղասպանագիտության ամբիոնի հիմնումը:

Անդրադառնալով Քեսաբում տիրող իրավիճակին` Դեմոյանն ասել է, որ իր կարծիքով, Քեսաբի գործողությունը միանշանակ հովանավորում է Թուրքիայի կողմից.

«Այն իր մեջ պարունակում է ահաբեկչական էլեմենտ, մասնավորապես` հոգեբանական: Թուրքիայի հիմնական նպատակը հոգեբանական ահաբեկումն է` հարյուրամյակին ընդառաջ: Թուրքիան փորձում է ճշգրտել, թե ինչքանով ենք միասնական այդ հարցում»,- ասել է նա` նշելով, որ Թուրքիան պետականորեն հովանավորում է միջազգային ահաբեկչությունը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ