19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Երևանի ռեստորաններից մեկը Ավագ հինգշաբթի չի աշխատել /վիդեո/

 Արարատյան Հայրապետական թեմի Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցու խորհրդակատար Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը  “Հենարան”  մամուլի ակումբում մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձավ Զատկի խորհրդին:

Քահանան նշեց, որ Զատիկը  առաջացել է զատվել  բառից և իր մեջ ունի մեծ խորհուրդ: Դեռ Նոր կտակարանի Մովսեսի ժամանակներից՝ զատկական գառ:

“Քրիստոսի թափած արյամբ մարդը փրկվեց: Քրիստոսը ինք համարվում է զատկական գառ և մատաղ է: Մենք զատիկը նշում ենք ամեn գարուն,-նշեց Տեր Շմավոնը:

Զատկի առթիվ այս շաբաթ օրը Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունը կազմակերպելու է նախադեպը չունեցող ջահերով երթ:

Հրապարակի “գորգի» վրա ջահերով կձևավորվի խաչ: Ճանապարհին երթի մասնակիցները անցորդներին կտան Քրիստոսի հարության ավետիսը, իսկ հետո ճրագները կբաժանեն մարդկանց:

Քահանան նշեց, որ այս ավագ հինգշաբթի մի քանի հացատներ, ռեստորաններ չեն աշխատել: Նա, առանց տալու  հաստատության անունը, առանձնացրեց Երևանի Թումանյանի փողոցի ռեստորաններից մեկը, որի վրա գրված է եղել է, որ հաստատությունը փակ է, քանի որ ավագ հինգշաբթի է։

“Այսինքն՝ մարդը գիտակցել է, որ ավագ հինգշաբթին Քրիստոսի մատնության, արյուն թափելու օրն է”,- ասաց Տեր Շմավոնը։

Քահանան նշեց, որ անընդունելի է Զատկի օրը գերեզման գնալը: Ի տարբերություն խորհրդային ժամանակների՝ այժմ տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիները մեռելոց են ու ոչ աշխատանքային, ուստի գերեզման պետք է գնալ այդ օրը:

Ինչ վերաբերվում է լողանալուն, Տեր Շմավոնը նշեց, որ հոգու մաքրությանը զուգահեռ գնահատելի մարմնի մաքրությունը: Ուստի լողանալը արգելված չէ:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ