”Լիվերպուլը” կրկին կփորձի ձեռք բերել Մխիթարյանին
Օրեր առաջ FootballDirectNews-ը հոդված է հրապարակել, որում նշվում է, որ անգլիական ակումբը եւս մեկ անգամ կփորձեի ձեռք բերել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
”25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելը ”կարմիրների” նպատակն էր դեռ նախորդ ամառ, երբ նա հանդես էր գալիս ուկրաինական ”Շախտյորում”, սակայն ֆուտբոլիստը նախընտրեց տեղափոխվել ”Բորուսիա”` ակումբ, որը հաջող էր հանդես գալիս Բունդեսլիգայում եւ հանդես էր եկել Չեմպիոնների լիգայի եզրափակչում։
Այդուհանդերձ, Յուրգեն Կլոպի թիմն այս տարի դժվար մրցաշրջան անցկացրեց` չկարողանալով Բունդեսլիգայում իրական պայքար մղել ”Բավարիայի” դեմ, իսկ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում պարտվեց ”Ռեալին”։
Կլոպը կարող է լքել ներկայիս ակումբը, ինչը կարող է ստիպել Մխիթարյանին վերանայել իր վերաբերմունքը Էնֆիլդյան (”Լիվերպուլի” մարզադաշտ) ակումբի նկատմամբ:
”Լիվերպուլի” գլխավոր մարզիչ Բրենդեն Ռոջերսը շարունակում է մնալ նրա խաղի երկրպագուն”,-գրում է կայքը: