22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թող քամակները կտրեն փափուկ աթոռներից գնան սահման. զինվորականները բողոքում են կառավարության դիմաց /տեսանյութ/

«Մեզ համար որեւէ տարբերություն չկա՝ էսօր Նիկոլ Փաշինյանն ա կառավարության գլխին, երեկ Սերժ Սարգսյանն էր, վաղը Վարդան Մամիկոնյանը կլինի, թե Սասունցի Դավիթը, մենք պահանջում ենք պետությունից, որպեսզի կատարի իր պարտավորությունները, որոնք ամրագրված են պայմանագրով, այլ ոչ թե հակասահմանադրական ինչ-որ նախագծեր բերել, հորինվածքներ անել»: 

 Կառավարության շենքի դիմաց նախկին սպաները կրկին բողոքի ակցիա են անում: Նրանց պահանջը նույնն է՝ ստանալ բնակարան։

Ըստ 2018 թ. դեկտեմբերի 27-ի կառավարության որոշման, Պաշտպանության նախարարությունը 2018 թվականին նախկին սպաների 1141 ընտանիքի պետք է հատկացնի 5.705.000,0 հազարական դրամ: Նրանք պնդում են, որ որոշման նախագիծը իրավաբանորեն սխալ է՝հակասահմանադրական, տարբերակվում են Երեւանի եւ մարզերի բնակությունը, ինչը նրանց խոսքով՝ խտրականություն է, իսկ ընդհանրապես յուրաքանչյուրին տրվող գումարը չափազանց քիչ է:

Նախկին սպաները նշում են՝ պետությունը ստանձնել է պարտավորություն, ինչը չի կատարում: Բողոքավորները ընդգծում են, թե պետության պարտավորությունը կառավարության փոփոխությունից հետո չի կարող փոփոխվել: 

«Թող քամակները կտրեն փափուկ աթոռներից, գնան բլինդաժ, սահման՝ իրենց ընտանիքներով, որ մեր ղադրն իմանան: Էս մարդիկ մոռացել են իրանց զինծառայողների ղադրը»,- Henaran.am-ի հետ  զրույցում վրդովվեց Ցոլակ Խաչատրյանը:

Սպաներից մեկը նկատեց, որ այն, ինչ Նիկոլ Փաշինյանն իրենց խոստացելէ եւ Պաշտպանության նախարարության նախագիծը միմյանց հակասում են: 

https://www.youtube.com/watch?v=YDqN8HXYVzI

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ