14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Ես ամաչում եմ, որ նման նյութ կարող է գնալ Հանրային հեռուստատեսությամբ. Էդուարդ Շարմազանով

Նախօրեին «Հանրային» հեռուստաընկերությունը չափազանց միակողմանի, խեղաթյուրված տեսանյութով անդրադարձել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի եւ քահանայի միջեւ տեղի ունեցած հայտնի միջադեպին: Տեսանյութի ավարտին ներկայացվեց մշակութաբան Սամվել Կարապետյանի տեսակետը, որն ուղղակի ծաղրեց տերունական «Հայր մերը»:

Այս առնչությամբ Henaran.am-ի խմբագրություն են դիմել քաղաքացիներ, որոնք վրդովված են տեղի ունեցածից: Վերջիններս հարցնում են, թե որքանո՞վ է իրավաչափ 90 տոկոսից ավելի քրիստոնյա բնակչությամբ, պետականորեն քրիստոնեություն դավանող երկրի «Հանրային» հեռուստաալիքով նման հակաքարոզը եւ այլոց կրոնական զգացումները բացահայտ վիրավորելը: Քաղաքացիները նկատում են, որ «այդ ռեպորտաժը ոչ թե լրագրություն է, այլ «խավարաբանում»: Առաջիկայում Henaran.am-ը կհրապարակի իրավաբանների եւ մտավորականների, հասարակական-քաղաքական գործիչների տեսակետները խնդրի վերաբերյալ:

 «Նախ Հանրային հեռուստաընկերությունը սկսել է, ոչ թե հանրային պահանջ ներկայացնել, այլ հակաքարոզ տանել:  Ես ամաչում եմ, որ նման նյութ կարող է գնալ Հանրային հեռուստատեսությամբ, որտեղ հակաքարոզ է գնում մեր քրիստոնեական եւ ազգային արժեքների դեմ: Կարծում եմ` մեր հասարակությունը պետք է նմանատիպ գործելաոճի վերաբերյալ իր բողոքի ձայնը բարձրացնի»,- Henaran.am-ի հետ զրույցում նկատեց Էդուարդ Շարմազանովը:  

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ