26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վայ ձեզ, իժերի ծնունդներ

Հայ առաքելական եկեղեցու եւ քրիստոնեության դեմ քարոզը պետական ամենաբարձր մակարդակով նոր թափ է առնում: Նիկոլ Փաշինյանի կադրերը՝ անտեսելով բնակչության բացարձակ մեծամանության՝ միատարր քրիստոնյա Հայաստանի Հանրապետության քաղաքացու կրոնական իրավունքն ու ընտրությունը՝ աջ ու ձախ վիրավորում եւ ծաղրում են Տեր Հիսուս Քրիստոսին, հալածանքի ալիք է բարձրանում ընդդեմ եկեղեցու: Որեւէ գաղափարական հենք չունեցող նոր կառավարիչները առանց իզմերի իրենց գոյությունը խարսխում են քրիտոնեության դեմ հալածանքով: Ի սկզբանե նման մոտեցումը պարզ էր, երբ այսպես կոչված հեղափոխության նորամուտը Հայատանում «նշանավորվեց» Փաշինյան Նիկոլ վարչապետի եւ հանրահայտ գեյ ու մանկապղծության համար մեղադրված Էլթոն Ջոնի սելֆիով: 

Ապա հաջորդեցին այլասերվածների ակտիվացումը /բանը հասավ այլաերվածների կողմից ոտիկաններ ծեծելուն-հեղ./, իշխանական կարկառունները հայտարարություններ արեցին մարիխուանայի օրինականացման, պոռնոգրաֆիայի տարածման թույլատրելիության մասին: Քիչ անց ուղիղ կրթության նախարարի դեմքով սկսվեց Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ հակաքարոզ, ինչին լծվեց քրիստոնյա հարկատուներիս կողմից սնվող «Հանրային» հեռուստաընկերությունը: 

Դե եթե ԿԳ նախարարի հյուրը հայտնի տրանսգենդեր Կարաբինան է, վարչության պետի տեղակալներն էլ Քրիստոս կծաղրեն: Վայ ձեզ, իժերի ծնունդներ: Սա քաղաքականություն չէ: Չխաբվեք տղաներ, Աստված չի ծաղրվում, որովհետև մարդ ինչ որ ցանում է, այն էլ պիտի հնձի: 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ