26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ժպտացեք պարոնայք, ժպտացեք

Արդեն 10 ամիս է ժողովուրդը շունչը պահած սպաում է, թե ուր որ է Նիկոլ Փաշինյանը  խոստացված «կախարդական փայտիկով» «թռցնելու» է իրեն, թե հունվարից բոլորովին այլ կյանք է լինելու՝ ուրախ ու ապրուստը լիքը, թե իշխանությունն ամեն ինչ անելու է, որ կյանքը փոխվի, որ աղքատությունը կրճատվի:

Հանաք բան չի՝ Նիկոլն է ասել: Մարդկանց մեղադրելու չի, քանի որ լրագրող եւ ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը մինչեւ իր իշխանության գալը աղքատությունը անձնազոհ հերոսություն էր հռչակել եւ առիթը բաց չէր թողնում՝ հայտարարելու, թե քըխ պաշտոնյաները, ովքեր փող են ստանում պետբյուջեից, պարզապես արժանի են գնդակահարության: 

Տարիներով աղքատությունը սրբացրած Փաշինյանը վարչապետ դառնալուց շատ չանցած բացահայտեց աղքատության նոր բանաձեւը․ «800 հազար մարդ պահանջում է 350 հազար մարդուց, 350 հազար մարդ ճռռում է, 800 հազար մարդ ուզում է, որ նրանք ավելի շատ ճռռան, մեր խնդիրն այն չէ, որ էս 350 հազար մարդուն բռնենք, այնքան քամենք, որ ասեն՝ չենք ուզում»։  

Օրերս Փաշինյանը աղքատության իր բանաձեւի ավելի հեռուն գնացող սահմանում տվեց, որ եթե որեւէ մեկը կարծում է, թե ինքը պետք է բազմոցին նստի ու կառավարությունն էլ իր կյանքը լավացնի, սխալվում է:  Աղքատության մասին պատկերը փաշինյանական իրողությունների փոփոխության ազդեցությամբ 10 ամսում մեծ արագությամբ տրանսֆորմացվեց:

Հիմա արդեն պարզվում է կառավարությունը պետք է եւ պարտավոր է պետբյուջեից միլիոնների հասնող գումարներ վատնի 2 ամիս էլ չաշխատած պաշտոնյաներին շահագրգռելու համար: Ընդդիմադիր Փաշինյանը հայտարարում էր, թե պաշտոնյաներին աշխատավարձ տալով՝ հարստացնում ենք նրանց, ովքեր Հայաստանում խորացրել են աղքատությունը:

Այս ընթացքում աղքատության ցուցանիշները «թռիչքային» անկում չեն գրանցել, երկրի սոցիալական պատկերը բացասական թվեր է գրանցել եւ նոր կառավարիչների արդյունավետությունը նկատելի որեւէ ցուցանիշ չի գրանցել:

Մինչդեռ նորեկները համոզվել են,  որ պետական ծառայողի աշխատավարձը պետք է բարձրացնել՝  կրճատվելով հարյուրավոր հաստիքներ: Եւ մինչ հասարակությունը պարզում է կոկորդիլոսը թռչուն է, թե կենդանի, ինքն իրեն պարգեւատրած Արարատի մարզպետը հայտարարում է, թե չի զղջում ինքն իրեն պարգեւատրելու համար՝ մարդ չի թալանել, մարդ չի սպանել, պարգեւավճարների ռեկորդ սահմանած ՊԵԿ նախագահը իրեն կատարյալ է հայտարարում:

Իսկ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը աղքատության «հոտն» է սահմանել. «Մի ժողովրդական խոսք կա՝ աղքատը որքան էլ հարստանա, վրայից աղքատի հոտ է գալիս` 10-20 տարի: Հարուստն ինչքան էլ աղքատանա, վրայից 120-130 տարի հարուստի հոտ է գալիս»,-հայտարարել է կառաարության հնաբնակ Ֆելիքս Ցոլակյանը:

Ժպտացեք պարոնայք, ժպտացեք, սա «Նոր Հայաստանն» է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ