09 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

՛՛Այդպիսի հայացքով միայն գավառական դպրոցի աշակերտներն են նայում իրենց դպրոցի տնօրենին՛՛

՛՛Քանի օր է նայում եմ ծաղկաձորյան հայտնի նկարին… Նայում եմ, մտածում, զարմանում, հիասթափվում…
Նայելով նկարը՝ հիշեցի իմ սիրած, գյումրվա գեղեցիկ, անկրկնելի կոլորիտով համեմված ՛՛Եռանկյունի՛՛ ֆիլմի հերոսներից՝ Գասպարի և Հովիկի գասպարավարի լողի մասին խոսակցությունը գետի ափին նստած: Հիշեցի հիասթափության այն խոսքերը, որ ասվեց այդ տղայի կողմից, երբ խեղդվելուց փրկեց գասպարավարի լողի ՛՛գիտակին՛՛ ՝ Գասպարին…

Ծաղկաձորյան այդ նկարը նայելուց հետո հիասթափություն ապրեցի, ափսոսացի իմ այն զգացումները, որ ունեցել եմ մեր պետության ակունքներին կանգնած որոշ քաղաքական գործիչների նկատմամբ…Ամենավատը, ամենաահավորը, ամենասարսափելին հավանաբար սպանված առյուծ, սպանված արծիվ, տապալված հսկայական, հաստ բնով կաղնու ծառ տեսնելն է…

Մի տեսակ հիասթափված և խղճահարությամբ եմ նայում քաղաքագիտական մտքի տիտանի և ազնիվ, բարի դոնկիխոտյան կերպարի ուշիմ և սպասողական, մի փոքր վախվորած հայացքին ուղղված ներկայիս հայ իրականության ՛՛բեթմենին՛՛ …Այդպիսի հայացքով միայն գավառական դպրոցի աշակերտներն են նայում իրենց դպրոցի տնօրենին, չէ՝ դասղեկին, որպեսզի հանկարծ անկյուն չկանգնացնի…
Հին, բարի խորհրդային տարիներին մի լավ ամսագիր կար ՛՛Крокодил՛՛ անունով, որտեղ մի շատ հետաքրքիր էջ կար՝… ՛՛нарочно не придумаеш՛՛ խորագրով: Ինձ թվում է ծաղկաձորյան այս ՛՛հայտնի՛՛ նկարը այդ էջում անպայման կտեղադրվեր…Հաստատ…՛՛:

Ռոբերտ Մելքոնյանի Facebook-յան էջից:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ