Մեսրոպին սպանել են դաժանաբար…/վիդեո/
Արդեն 8 տարի կալանավայրում պատիժը կրող Հրաչյա Սահակյանի մայրը չի դադարում հավատալ արդարությանը: Նա շարունակ դիմում է տարբեր պատկան ատյանների, պահանջելով, որ տղային արդարացնեն և վերադարձնեն կյանք:
Մոր փոխանցմամբ 4 տարի շարունակվող դատավարության ժամանակ հնարավոր չի եղել ապացուցել տղայի և նրա ընկերների մեղքը, սակայն 19 ամյա պատանուն սպանելու համար տղան դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:
Մեսրոպ Մաքոյանի դաժան սպանությունը բարդվել է 4 ընկերների ուսերին:Տղային ծեծել են հետո դանակի 7 հարված հասցրել կրծքավանդակին:
Վկաները դա հաստատել են: Սակայն մայրը շարունակում է պնդել, որ տղան անմեղ է, քանի որ չի ճանաչել Մաքոյանին և սպանության ժամանակ տանն է եղել:
2005թ. օգոստոսի 11-ին, ժամը 1-2-ի սահմաններում Երեւան քաղաքի Չեխովի փողոցի 29 շենքի մոտ հայտնաբերված Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ Մեսրոպ Մաքոյանի սպանության քրեական գործը մինչև օրս բողոքարկվում է:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: