15 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Երեւանի եւ Աշգաբադի միջեւ ստորագրվել է բարեկամության եւ համագործակցության հաստատման մասին համաձայնագիր

Թուրքմենստանի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Թուրքմենստան այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Աշգաբադի գործընկերոջ՝ քաղաքապետ Ռեջեփգելդի Նուրմամեդովի հետ, ստորագրել են «Երևան և Աշգաբադ քաղաքների միջև բարեկամության և համագործակցության հաստատման մասին» համաձայնագիր:

Երկու երկրների նախագահների ներկայությամբ ստորագրված փաստաթղթի համաձայն՝ Հայաստանի և Թուրքմենստանի մայրաքաղաքները պարտավորվել են փոխշահավետ գործակցություն ծավալել առևտրատնտեսական, կրթության,  մշակույթի,  զբոսաշրջության,  երիտասարդական քաղաքականության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի  ոլորտներում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ