17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիայից եկած բանջարեղենի պատճառով՝ մեր ապրանքը փտում է. գյուղացիները ցույց արեցին

Արմավիրի մարզի մի քանի գյուղի բնկիչներ դժգոհ են իրենց բաժին հասած ճակատագրից: Բնության արհավիրքներից բացի նրանք նաև այլ դժգոհություն ունեն, չգիտեն ինչպես իրացնեն իրենց բերքը:Այսօր նրանք ակցիա իրականացրին ՀՀ Նախագահական նստավայրի մոտ, պահանջելով լուծում տալ իրենց հարցին: Այլապես ստիպված կհեռանան երկրից:

“Պոմիդոր ունեմ, տանում եմ, որ հանձնեմ չեն վերցնում պատճառաբանում են, որ Թուրքիայից ներկրել են, ու տեղական ապրանքը այլևս իրենց հարկավոր չի”,-ասում է Արմավիր մարզի Գայի գյուղի բնակիչ Ներսես Ենոքյանը ավելացնելով, որ իրենք չգիտեն թե ինչպես են այսպես շարունակելու ապրե՝ Հայաստանում։

Գյուղացիները պահանջում են արգելել՝  արտերկրից բանջարեղենի ներկրումը Հայաստան, քանի որ վերավաճառողին ավելի հարմար է դրսից բերված բանջարեղենը վաճառելը , որը թերևս բավականին էժան գներով է ներկրվում:

“Թող այնպես անեն, որ դրսից բանջարեղեն չներկրվի, մենք բոլոր հնարավորությունները ունենք, որ ոչ միայն բանջարեղենը ներսում իրացնենք, այլ նաև արտահանենք, դուրս”,-ասաց գյուղացի Ալիկը։

Տեղական արտադրողը պետության աջակցության կարիքն է զգում, սակայն հարցը ոչ մի կերպ չի կարգավորվում, ոչ մի տեսակի հսկողություն չկա:

“Գյուղացին ամբողջ ձմեռ ջեռուցելու համար թանկ գնով գազ ու էլեկտրաէներգիա է օգտագործել, էսօր էլ չի կարողանում տակից դուրս գալ։ Պետությունն էլ զիջումների չի գնում, որ գոնե բերքը վաճառի, նոր վճարումներն անի․ ամիսը լրացավ՝ գալիս, փողը ուզում են”, -հավելեց Ներսես Ենոքյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ