18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ով է հովանավորում Նիկոլին ու Սասունին /վիդեո/

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը օրերս է վերադարձել Շրի Լանկայից, Հնդկաստանից եւ Բանգլադեշից: Իր իսկ խոսքով հանգստանում էր: Իսկ այն հարցին, թե որտեղից այդքան փող՝ ասաց, որ դրսում բիզնես ունի:  “Նախկինում ժողովրդին էի տալիս այդ գումարը, իսկ հիմա վայելում եմ, հանգստանում եմ”:

Հետեւում է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին եւ այն կարծիքին է, որ ՀԱԿ Բաղրամյան 26-ի նախագիծն է: “Ասում են ես եմ Սերժի մարդը, ով հայտնվեց խորհրդարանում”,-հռետորական հարց տվեց Տիգրան Կարապետյանը՝ հերքելով, որ ՀԱԿ-ը Արեւմուտքի ծրագիրն է:

“Արեւմուտքը Նիկոլն է, Սասունն է”,-ասաց նա:

 Տիգրան  Կարապետյանը  մտադիր է նախագահական ընտրություններին մասնակցել: Իսկ մինչ այդ քաղաքականապես կակտիվանա: Սակայն փակագծերը չբացեց, ասաց, որ համագործակցելու է արտախորհրդարանկան ուժերի հետ:

 Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանին, ապա Կարապետյանի խոսքով նա ազնիվ մարդ է, բայց չի կարող վարչապետ նշանակվել:

“Բագրատյանին տա՞ն. Շատ լավ ֆանտազիա ունեք”,-ասաց նա լրագրողներից մեկի դիտարկմանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ