20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Կառավարությունը և քաղաքացիական հասարակությունը քննարկել են ԲԿԳ հայաստանյան Գործողությունների ծրագրի նախագիծը

 

2014թ. ապրիլի 5-6-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի համատեղ կազմակերպած Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) հայաստանյան Գործողությունների ծրագրի նախագծի շուրջ աշխատանքային քննարկումը: Միջոցառումը, որին ներկա էին կառավարության ուքաղաքացիական հասարակության 30 ներկայացուցիչներ, կազմակերպվել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ:

Կառավարություն-քաղաքացիական հասարակություն ձևաչափով նախատեսված այս քննարկումը նպատակ ուներ ապահովել Գործողությունների ծրագրի մշակման փուլում քաղաքացիական հասարակության մասնակցությունը և ներդրումը, համախմբել ՔՀ-ի կարծիքներն ու գաղափարները, որպեսզի ծրագրերը և միջոցառումները համապատասխանեն ՔՀ-ի կարիքներին, ինչպես նաև, որպես վերջնական արդյունք, Կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համատեղ ուժերով բարելավել ԲԿԳ 2014-2016թթ հայաստանյան գործողությունների ծրագիրը:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ, ԲԿԳ հայաստանյան համակարգող Տիգրան Գևորգյանն իր ուղերձում, ողջունելով ներկաներին, կարևորել է նմանատիպ հանդիպում-քննարկումները` նշելով, որ կառավարություն-քաղաքացիական հասարակություն համագործակցությունը և երկխոսությունը բաց և թափանցիկ կառավարության երաշխիքներից է,  որն էլ և ԲԿԳ նախաձեռնության հիմնական սկզբունքն է:  

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանն իր ելույթում նշել է, որ լավագույն արդյունքի հասնելու համար Կառավարության և հանրության շփումը պետք է լինի շարունակական երկխոսությամբ: Կարեւոր է, որ ԲԿԳ երկրորդ Գործողությունների ծրագիրն արտացոլում է ՔՀ առաջարկներն ու մոտեցումները։

Աշխատանքային քննարկմանը Կառավարության և քաղաքացիական հասարակության անդամները ներկայացրել են ԲԿԳ հայաստանյան գործընթացները և Գործողությունների առաջին ծրագրի (2012-2014թ.թ.) իրականացման արդյունքները, քաղած դասերն ու քաղաքացիական հասարակության գնահատականը: Այնուհետև, ներկայացվել է ԲԿԳ հայաստանյան գործընթացները համակարգող աշխատանքային խմբի մշակած Գործողությունների երկրորդ ծրագրի նախագիծը: Հիմնական աշխատանքային նիստում համատեղ քննարկվել են այս նախագծում ներառված հանձնառությունները և քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված նոր առաջարկները, տեսակետներն ու մոտեցումները` առաջնորդվելով ԲԿԳ միջազգային փորձագետների կողմից մշակված Գործողությունների ծրագրի ուղեցույցի պահանջներով:

Աշխատանքային քննարկման արդյունքում միջոցառման մասնակիցների ներկայացրած առաջարկությունների վերջնական փաթեթը կներկայացվի ՀՀ կառավարությանը, որից հետո 2014 թվականի հունիսին ԲԿԳ հայաստանյան Գործողությունների ծրագիրը, որպես ավարտուն փաստաթուղթ, կփոխանցվի ԲԿԳ նախաձեռնության կենտրոնական մարմնին: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ