18 Հունիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Եթե անհրաժեշտություն լինի, երկրապահը նորից կանգնելու է առաջին գծում.Մանվել Գրիգորյան

                                                                                         

Շնորհավորանքի խոսք Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ

 

    Սիրելի մայրեր, քույրեր

    Սիրելի կանայք, հայոց աղջիկներ

    Հայաստանի Հանրապետության Երկրապահ Կամավորականների Միության, Հանրապետության բոլոր ազատամարտիկների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահների  եւ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ, մաղթում առողջություն եւ երջանկություն:

    Մենք` երկրապահներս, գնահատում եւ արժեւորում ենք հայ կնոջ դերը, ոչ միայն երեխաների դաստիարակության, ընտանիքի ամրության, այլ նաեւ պետության կայացման եւ հզորացման գործում:

    Մեր  համար, հայ տղամարդու համար, մայրը, կինը, քույրը` սրբություն են, որ արմատավորված դարերից եկող մեր վերաբերմունքով ու մեծարմամբ, պահպանվում են նաեւ այսօր:

   Ահա այս պատճառով էլ մայրության եւ գեղեցկության տոնը համարվում է մեր ամենասիրելի տոներից մեկը:

    Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ, իմ խորին հարգանքն ու շնորահավորանքն եմ հղում հերոսներ ծնող մեր հերոս մայրերին, մեզ պարտադրված պատերազմում զոհված ազատամարտիկ կանանց, զոհված, անհայտ կորած ազատամարտիկների մայրերին, քույրերին, կանանց:

   Դուք արցախյան պատերազմի եւ անկախ պետականության կայացման օրերին, ձեր պահվածքով, անմիջական մասնակցությամբ ապացուցեցիք, որ հայ կինը երկրապահ է եւ անում է ամեն ինչ հայրենիքի ու հայի արժանապատվությունը բարձր պահելու համար:

    Հատուկ շնորհավորանքներ եմ հղում Արցախի հերոս մայրերին, կանանց, ովքեր պատերազմի տարիներին դարձան հայրենիքի պաշտպաններ, միաժամանակ մնալով ընտանիքի հենարան:

   Շնորհավորում եմ բոլոր այն մայրերին ու կանանց, որոնց ամուսիններն ու որդիներն այսօր հայոց բանակի շարքերում, դիրքերում պաշտպանում են պետական սահմանն ու ժողովրդի անդորրը:

   Շնորհավորում եմ նաեւ սահմանամերձ բնակավայրերում ապրող, երեխա դաստիարակող ու երկիր պահող մեր հայուհիններին, ինչպես նաեւ այսօր ազգային բանակում ծառայող կանանց ու քույրերին:

    Շնորհավորանքս եմ հղում երիտասարդ ու պատանի երկրապահների մայրերին, ովքեր իրենց երեխաներին տալիս են հայրենասիրության առաջին դասերը` լինել ժողովրդին արժանի զավակ, երկրի քաղաքացի ու տեր:

   Առանձնահատուկ շնորհավորում եմ Սպարապետ ծնած Գրետա մայրիկին, մաղթում առողջություն եւ երկար կյանք:

    Սիրելի Գրետա մայրիկ, ես եւ բոլոր երկրապահները, Ձեզ ընդունում ենք, որպես Հայոց մեծ մայր, եւ Ձեր մեծությունը, թող մշտապես զորավիգ լինի մեզ:

   Վստահեցնում եմ ձեզ, սիրելի մայրեր, եթե անհրաժեշտություն լինի, երկրապահը  նորից կանգնելու է առաջին գծում, պաշտպանելու է մեր մայրերին, կանանց, պետական սահմանն ու պետությունը, Արցախի անվտանգությունն ու անկախությունը:

    Սիրելի մայրեր, քույրեր

    Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ եւ մաղթում խաղաղ երկինք, առողջություն ու ընտանեկան երջանկություն:

 

  ՀՀ ԵԿՄ ՎԱՐՉՈւԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ,

    ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ,

    ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ                                                ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ