20 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Մայրության տոնի առթիվ առաջին շնորհավորանքները՝ նոր մայրացած կանանց

Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ Երևանի քաղաքապետի տիկին Գոհար Մարգարյանն այցելել է Երևանի Շենգավիթ բժշկական կենտրոնի և Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետահետազոտական կենտրոնի ծննդատներ՝ շնորհավորելու այս օրերին մայրացած կանանց։

”Շնորհավորում եմ ձեզ մայրանալու, ինչպես նաև մայրության տոնի առթիվ։ Լավագույն պարգևն արդեն իրականում ունեք՝ ձեր երեխաներն են։ Աստված պահապան ձեր ընտանքիներին”,- հանձնելով նվերները՝ մայրացած կանանց մաղթել է Գոհար Մարգարյանը։

Քաղաքապետի տիկնոջ հետ ծննդատներ այցելած ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավոր Ռուզան Մուրադյանը, Երևանի ավագանու անդամներ Նաիրա Նահապետյանը, Աստղիկ Գևորգյանը, զրուցելով մայրացած կանանց հետ, ուրախությամբ նկատել են, որ նրանց մեծ մասն այս օրերին լույս աշխարհ են բերել իրենց երկրորդ կամ երրորդ երեխային։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ