02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչպես կցանկանա Կրեմլը…

‘’Հաջորդ վարչապետը կլինի այն անձը, ում թեկնածությունը որ հավանության կարժանանա Կրեմլի կողմից՝ անկախ նրանից՝ ինչ կուսակցության անդամ է, և կարող է լինել մի այնպիսի անձ, որի անունը մինչ այժմ չի էլ հնչել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: Նա չի բացառում, որ նոր Կառավարությունը կարող է լինել ազգային համաձայնության, սակայն դա պիտի ցանկանա Ռուսաստանը: ՛՛Եթե Ռուսաստանը գտնի, որ Հայաստանում պետք է լինի կոալիցիոն Կառավարություն՝ անկախ նրանից՝ ինչպես պետք է կոչվի՝ ազգային համաձայնության Կառավարություն, ազգային փրկության Կառավարություն, անուններ կարելի է շատ տալ, բայց եթե Ռուսաստանին դա պետք լինի կամ ինքն առնվազն դրան դեմ չլինի, ապա հնարավոր է նաև կոալիցիոն Կառավարություն՛՛,-նշեց նա: Վերջինս շեշտեց, որ նման Կառավարություն ձևավորելու համար պետք են որոշակի պայմաններ:

՛՛Նախ պետք է որ արդեն կոլաիցիոն անդամ դառնան, ենթադրենք ԲՀԿ-ի ծրագրերը համահունչ լինեն նոր ձևավորվող Կառավարության ու վարչապետի տնտեսական ծրագրին, եթե սրանք ԲՀԿ-ի համար խոցելի լինեն ու ցանկալի լինեն, ապա ինչու չի կարող: Ի վերջո Հայաստանն ունեցել է նման Կառավարություն՛՛: Փորձագետն ընդգծեց, որ այս պահին շատ դժվար է վերլուծություններ անել, քանի որ Հայաստանի քաղաքական գործընթացների վրա բավական ուժեղ է Ռուսաստանի ադեցությունը, իսկ ՌԴ-ի քաղաքականությունը այդքան էլ հրապարակայնությամբ չի փայլում: ՛՛Ինչ էլ ասենք, կլինի գուշակություն, իսկ երբ կառաջադրվի թեկնածուն այդ ժամանակ մի քիչ ավելի հստակ պատկերացումներ կկազվեն, քանի որ վարչապետը այսպես թե այնպես առնչություն ունենալու է Հայաստանի հետագա քաղաքական գործընթացների մեջ, չմ,ոռանանք որ նախագահի հետ կապված գործընթացներ կան հետագայում, սակայն խոսքը ոչ թե 2018 թվականի մասին է, այլ կարող են ավելի շուտ սկսվել՛՛,-ասաց Բադալյանը:

Նա հավելեց, որ վարչապետի հրաժարականը կարող է գործընթացների հանգեցնել ՀՀԿ-ի ներսում: ՛՛Բնական է, որ կուսակցության ներսում փոփոխություններ կլինեն, հասկանալի է, որ այդ կուսակցության մեջ կային տարբեր թևեր, և դրանցից մեկը վարչապետի թևն էր, որը փաստորեն աշխատում էր վարչապետի ապագա կարիերայի համար, սակայն երբ վարչապետը կրոցրեց իր պաշտոնը, այդ թևը կթուլանա: Հետագայում ոնց կլինի այդ թևի վիճակը, կախված կլինի այլ քաղաքական գործընթացներից՛՛,-եզրափակեց Արմեն Բադալյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ