02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Այլ ելք չեն թողնում…

”Խիստ հիասթափված եմ Սահմանադրական դատարանի այս որոշումից, սա որոշում է  որոշման բացակայության մասին և որոշում է, որը պետք է ի սկզբանե լուծեր այս հանգույցը, լուծեր խնդիրը, սակայն այն ստեղծեց նոր խնդիր՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ‘’Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի” փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Նա նշեց, որ Սահմանադրական դատարանն ուղղակի իր վրայից հանեց պատասխանատվությունը ընդհանարպաես իրավիաճկի նկատմամբ, ինչը փաստում է, որ այդ ինստիտուտն այնուամենայնիվ մեր երկրում չի գործում: ՛՛Ի վերջո ՀՀ-ում կա լեգտիմության խորը ճգնաժամ, ինչն էլ բերում է նման իրավիճակի, որ այսօրվա գործող քաղաքական համակարգը ոչ թե գործում է ի շահ պետության ու հասարակության, այլ գործում է սեփական գոյությունը պահպանելու տրամաբանությամբ:

Դրա համար էլ մենք ունենում ենք նման ուղղակի տոտալ անպատասխանատվության մթնոլորտ, այդ թվում ՍԴ-ի կողմից, որն իր վրա նույնիսկ պատասխանատվություն չվերցրեց իրավիճակ հանգուցալուծելու իրավական եղանակով, այլ գերադասեց ժողովրդի լեզվով ասած՝ ՛՛ցրել իր վրայից՛՛:

Ինչ վերաբերում է ՛՛ԴԵՄ ԵՄ՛՛-ի հայտարարությանը, թե եթե պահումները շարունակվեն, իրենք անհնազանդության ալիք կբարձրացնեն, ապա Մեհրաբյանը շեշտեց, որ դա տրամաբանական է: ՛՛Չի կարելի մարդկանց բանականությունն այդ աստիճան վիրավորել, չի կարելի մարդկանց դնել հիմարի տեղ` հայտարարելով, որ դա սահմանադրական չէ, հակասահմանադրական է, բայց պետք է գործի, մինչև չգիտեմ երբ. ով որ մտածում է, որ մարդիկ հիմար են, հիմարն ինքն է:

Սա էլ ավելի է բորբոքելու շարժումը, և կարծում եմ` այս շարժմանն ուղղակի այլ ելք չեն թողել, քան դուրս գալու էլ ավելի վճռական ձևով, որովհետև եթե մինչ այդ հույս կար ՍԴ-ի վրա, այդ հույսն ինքը ՍԴ-ն ”իմաստուն” կերպով ուղղակի ի ճիգ դարձրեց:”

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ