22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ոչ թե հրաշալի, այլ գուցե հրեշա՞լի. Ռոբերտ Մելքոնյանը քառյակի մասին

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ինչպես հայտնի է բավականին ակտիվ հետևում է ներքաղաքական կյանքին և իր ինքնատիպ դիտարկումները գրառումների տեսքով ներկայացնում ֆեյսբուքի օգտատերերին.

Ոչ թե հրաշալի, այլ գուցե հրեշա՞լի…

Ո՞վ է հրաշալի, ի՞նչն է հրաշալի, ովքե՞ր են հրեշտակ, ովքե՞ր են հրեշտակի թևերով…
Հրաշալին իրենց գործը նվիրումով, անկաշառ, պարտաճանաչ կատարող ՀՀ քաղաքացիներն են, սահմանում և զորամասերում կարգապահ ծառայող զինվորները, իրենց իրավունքների համար պայքարող, բնապահպան ոչ գրանտակեր քաղաքացիական պայքարի ակտիվիստները…
Իսկ ձեր քառյա՞կը…Գուցե անտրամաբանական, տարօրինակ, անհեռանկար, անհամատեղելի, անկանխատեսելի, տարաբևեռ`բայց ոչ հրաշալի…
Ժողովուրդն ասում է. “Երկու գլուխ մի կաթսայում չի եփվում”, իսկ դուք ուզում եք միանգամից չորս գլուխ և ութ ոտք եփել…Չի եփվի…
Չի եփվի, որովհետև առանց գաղափարական-քաղաքական հենքի, մեկ մարդու որոշմամբ, բիզնես ծրագրով` “գազի կալոնկա”, խանութ, ֆերմա բացելու նման ստեղծված, հիմնականում անձնական նվիրվածությամբ համալրված կուսակցությունը չի կարող ճանապարհ անցնել դարավոր պատմություն ունեցող կուսակցության կամ Արցախյան հիմնախնդրի, խորհրդային պետության փլուզման ակունքներում մի խումբ ինտելեկտուալների ստեղծած շարժման, հետագայում պայքարներում թրծված, կուսակցության վերաճած, բազմիցս մասնատված ու գաղափարակիցներին խաղից դուրս թողած, ապահարզաններ տված կազմակերպության հետ: Նույնիսկ Դոն Քիշոտի ազնիվ, բայց ծիծաղ ու խղճահարություն հիշեցնող “Ժառանգության” առաջնորդի հետ…
Ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում, թերևս քաղաքական շատ էժանագին, ապագա չունեցող հաշվարկի մեջ…
Արդյոք այս քառյակն այն քաղաքական ուժը, այն ընդդիմությունն է, որն այսօրվա մեր իրականությանը ի հակակշիռ իշխանությունների` առաջարկում է իրական, անշահախնդիր, ազնիվ այլընտրա՞նք…Իհարկե ոչ…Նրանք արդեն բազմիցս փորձվել են իշխանական օղակներում, մասամբ կամ լիովին ձախողվել կամ վարկաբեկվել…
Ես ողջունում եմ, որ քաղաքացիական պայքարի ակտիվիստները չեն ուզում հասարակական, քաղաքացիական շարժումը քաղաքականացնել, միանալ քաղաքական ուժերի իշխանության գալու հետագա պայքարին, այդ նպատակով օգտագործվել նրանց կողմից: Ակնհայտ է, որ քաղաքական ուժերն այս կամ այն պահից սկսած կկորցնեն վստահությունը, հասարակական լայն տարածում գտած շարժման աջակցությունը, իսկ այդ դեպքում դժվար թե նրանք այդքան մեծ հաջողություններ ունենան: Չպետք է մոռանալ, որ հանրությունն այսօր համախմբվում է հասարակական, սոցիալական, բնապահպանական լուրջ, հուզող խնդիրների շուրջը և կարծես չի վստահում “ամեն ինչ տեսած, ամեն ինչ փորձած” քաղաքական-կուսակցական գործիչներին ու քաղաքականությանն առհասարակ…
“,-գրել է Մելքոնյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ